ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ:
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ»,–նշված է որոշման մեջ։
Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ՀՀ պաշտոնյաների արձակուրդներին։ Մասնավորապես, գրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ծրագրում մեկնել արձակուրդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արձակուրդ գնալու որոշում էլ չկա։ Փոխվարչապետ և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նույնպես դեռ չի պլանավորում հանգստանալ։