ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով նաև երեխաներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 16։30-ի սահմանում, Այգևան գյուղի սկզբնամասում։ Բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2 տարեկան Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։
Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ
Վթարի հետևանքով «Mercedes»-ը բախվել է բնակելի տան քարե պարսպին ու փլուզել այն։
Ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից ևս մեկը՝ 29-ամյա երիտասարդը, մահացել է