ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է վերցրել։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետն արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ և արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,– Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք` Մարությանը վերջին անգամ կարճատև արձակուրդ էր վերցրել հուլիսի 27-31-ը ներառյալ և այդ ընթացքում Հայաստանում էր եղել։