https://arm.sputniknews.ru/20200813/Ankarayum-haykakan-gerezmanoc-en-qandel-achyunnery-durs-hanel-shirimneric-24096588.html
Անկարայում քանդել են հայկական գերեզմանոցներն ու աճյունները հանել շիրիմներից
Անկարայում քանդել են հայկական գերեզմանոցներն ու աճյունները հանել շիրիմներից
Sputnik Արմենիա
Ի պատասխան տեղի հայ համայնքի բողոքի՝ Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։ 13.08.2020, Sputnik Արմենիա
2020-08-13T16:41+0400
2020-08-13T16:41+0400
2020-08-13T18:11+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24055913_6:-1:1280:720_1920x0_80_0_0_f622836fede7904e42d56b187531f6d8.jpg
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24055913_134:-1:1280:720_1920x0_80_0_0_6e5cc18c807453b8118c37a773a39ac0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, տարածաշրջան , աշխարհ, թուրքիա
հասարակություն , հայաստան, տարածաշրջան , աշխարհ, թուրքիա
Անկարայում քանդել են հայկական գերեզմանոցներն ու աճյունները հանել շիրիմներից
16:41 13.08.2020 (Թարմացված է: 18:11 13.08.2020) Ի պատասխան տեղի հայ համայնքի բողոքի՝ Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան թաղամասում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցիներին կից գտնվող հայկական գերեզմանոցը ավերել են: Լուրը հայտնում է ermenihaber.com-ը։
18 սեպտեմբերի 2018, 18:31
Ըստ աղբյուրի՝ աճյունները դուրս են բերվել շիրիմներից, ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցով դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
«Գերեզմանից հանված ոսկորները պետք է նորից թաղվեն, և տարածքը պետք է պաշտպանված լինի: Քաղաքակրթության պահանջներից մեկն է գերեզմանատների և մշակութային ժառանգության պահպանությունը», - ասել է Յեներօղլուն` քաղաքապետի հետ զրույցում, գրում է թուրքական Aktif Haber պարբերականը։
Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները
Պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետը տեղեկացրել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
Թուրքիայում առաջին դեպքը չէ, երբ հայկական գերեզման է պղծվում։ Այս տարվա փետրվարին Անկարայի քրիստոնյա քաղաքացիներին պատկանող Օրթագյուղի գերեզմանատանն անհայտ անձինք քանդել են 19 գերեզմանաքար։