00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապշեցնող գտածո. Թբիլիսիում փրկել են հայկական ավերված գերեզմանոցի տապանաքարերը

Բաժանորդագրվել
Հայկական գրությամբ հսկայական տապանաքարերը Թբիլիսիում կարող էին ոչնչացվել ճիշտ այնպես, ինչպես հայկական ժառանգության մի շարք այլ հուշարձանները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիում Խոջիվանքի հայկական գերեզմանոցի տապանաքարերը, որոնք ժամանակին որպես շինանյութ են օգտագործվել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնը կառուցապատելու համար, վերադարձնում են օրինական տարածք` այժմ արդեն հայ գրողների պանթեոն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վրացահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

Բանն այն է, որ Թբիլիսիի կենտրոնում` Ռիկեի զբոսայգու մոտ, մի քանի օր առաջ շինարարական աշխատանքների ժամանակ հայկական գրություններով մեծ քարեր էին հայտնաբերել։ Ապամոնտաժման ժամանակ պարզվել էր, որ այդ քարերը հայկական Խոջիվանք գերեզմանատան տապանաքարերն են, որոնք XX դարի 30-ականներին Թբիլիսիի կենտրոնի կառուցապատման ժամանակ օգտագործվել են որպես շինանյութ։

«Մի քանի օր առաջ ես հայկական գրություններով քարեր տեսա, ծանոթներիս խնդրեցի, և մենք այդ քարերը տեղափոխեցինք Խոջիվանքի հայ գրողների պանթեոն։ Հակառակ դեպքում դրանք պարզապես կոչնչացվեին», — ասաց Չիդիլյանը։

Նա նշեց, որ սա առաջին դեպքը չէ։ Վերջին տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 30 բազալտե և 15 մարմարե սալիկ են փրկել։ Բոլորի վրա անուններ կան, իսկ սալիկներից շատերը պարզապես ոչնչացվել էին, քանի որ հայկական գրությունները ոչ բոլորի վրա էին պահպանվել։ Չիդիլյանն ու իր թիմը ընտրում են միայն այն տապանաքարերը, որոնց վրա գրություններ կան։ Մյուսները ոչնչացվել են Թբիլիսիում տարբեր շենքերի կառուցման ժամանակ, որոշ գրություններ հենց այդ ժամանակ են ջնջվել։ Հայկական գերեզմանատանն ընդհանուր առմամբ 90 հազար տապանաքար կար։ Դրանց քիչ մասն է պահպանվել, որը գտնվում է Խոջիվանքի պանթեոնում։

«Այդ ամենը XX դարի 30-ականներին նախատեսված էր գլխավոր հատակագծով. գերեզմանատունը քանդվեց, իսկ 1934-1936 թվականներին քարերը որպես շինանյութ օգտագործեցին Թբիլիսին կառուցելուն համար», — ասաց Չիդիլյանը։

Նրա խոսքով` հայ գրողների և հասարակական գործիչների թբիլիսյան «Խոջիվանք» պանթեոնը ի սկզբանե պատկանում էր XVII դարի Վրաստանի արքայի գանձապահ Աշխարհբեկ Բեբուտովի նախնիներին և կառուցվել էր որպես Բեբուտովների տոհմական դամբարան։

Ավելի ուշ այս տարածքում 1655 թվականին կառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդն անվանում է «Խոջիվանք»։ Ավելի ուշ այդպես սկսեցին անվանել նաև գերեզմանատունը։

Ժամանակի ընթացքում տոհմական դամբարանը դարձավ Թբիլիսիի գլխավոր հայկական գերեզմանատունը։ Գերեզմանատունը սկսեցին քանդել 1934 թվականին Լավրենտի Բերիայի հրամանով, այդ ժամանակ պայթեցվեցին նաև հայկական Խոջիվանք եկեղեցու շինությունները, ոչնչացվեցին բոլոր մատուռներն ու դամբարանները։

1962 թվականին այնտեղ հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն բացվեց, որտեղ ամփոփված են մշակույթի և արվեստի հայտի հայ գործիչները, գրողները, ինչպես նաև հայտնի թբիլիսահայերը։

 

Լրահոս
0