ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Աշխարհահռչակ դերասան, հայաշատ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ է դարձել։ Ծնվել է Շվարցենեգերի դստեր՝ 30-ամյա Քեթրինի առաջնեկը։ Ուրախալի լուրը հաղորդում է Super պարբերականը։
Շվարցենեգերի դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, ամուսնացած է դերասան Քրիս Պրատոմի հետ: Թեև Քեթրինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, սակայն նրա ամուսինը` 41-ամյա Քրիսը, մեկ որդի ունի՝ Ջեքը։
Նշենք, որ 72-ամյա դերասանը հինգ երեխա ունի։ Նրանցից երեքն արդեն ամուսնացած են, սակայն դեռևս միայն Քեթրինն է դերասանին պարգևել պապիկ լինելու երջանկությունը։
Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ
Ընդամենն ամիսներ առաջ Շվարցենեգերը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ արդեն վաղուց է ցանկանում թոռնիկներ ունենալ, պապիկ դառնալ, բայց և ճնշում չի գործադրում զավակների վրա։
«Գիտեմ՝ վաղ, թե ուշ՝ դա կլինի։ Առնին ու Քրիսն իրենք կորոշեն, թե երբ են դրան պատրաստ»,- ԶԼՄ-ների հետ զրույցում նշել էր դերասանը՝ առանձնացնելով ավագ դստեր ընտանիքը։
Առնոլդ Շվարցնեգերն ասել է, թե որ երկրի կանանց է համարում ամենագեղեցիկը
Շվարցենեգերը ոչ միայն հաջողակ դերասան և պրոդյուսեր է, այլև գործարար: Իր առաջին միլիոնը նա վաստակել է 30 տարեկանում, սակայն ոչ Հոլիվուդյան աստղ լինելու շնորհիվ:
Հիշեցնենք`վերջերս Առնոլդ Շվարցենեգերը մեկ միլիոն դոլար էր նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժկենտրոններին ու բժիշկներին։