00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»

© Sputnik / Asatur YesayantsМатенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1984 թ-ին Մատենադարանում պահվում էր 16 210 ձեռագիր, մանրանկար, գիրք, որոնք անգնահատելի արժեք են(հիմա, իհարկե, առավելևս)։ Սակայն, պարզվում է՝ նույն այդ 1984թ-ին Մատենադարանի բացառիկ գրքերից երկուսը գողացել են։

Դեպքը տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան» արագընթաց գնացքում, որով Մատենադարանի գիտաշխատող Ելենա Խալդարյանը գործուղումից տուն էր վերադառնում։ Գնացքը կարճ կանգառ կատարեց Կուրսկում, և երբ շարունակեց ճանապարհը, չորս ուղևորի համար նախատեսված «կուպե» մտավ երրորդը։ Երիտասարդը բարևեց, ներկայացավ Անդրանիկ անունով, ճամպրուկը դրեց վերևի քնադարակին, բարձրացավ այնտեղ և քիչ անց քնեց։

Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

Վաղ առավոտյան արթնանալով՝ Խալդարյանը չգտավ ո՛չ ճամպրուկը, ո՛չ էլ առաստաղի տակի կողային դարակում դրված երկու տուփերը։ Երիտասարդը ևս «կուպեում» չէր։

Տիկին Ելենան նետվեց միջանցք, գտավ ուղեկցորդին և միասին ամբողջ վագոնում փնտրեցին երիտասարդին` իզուր։

«Ամենայն հավանականությամբ նա իջել է Իլովայսկայա կայարանում կարճ կանգառի ժամանակ»,- ենթադրեց ուղեկցորդը։

Անհետացած տուփերից մեկում տիկին Ելենան տեղավորել էր Մատենադարանից վերցված երկու գրքերը. Խալդարյանը դրանք տանում էր Մոսկվա` ռուսերեն թարգմանելու։

Երևան հասնելուն պես նա միանգամից դիմեց տրանսպորտային ոստիկանություն և հայտնեց կողոպուտի մասին։

«Գրողի ծոցը անձնական իրերս, գրքերը գտեք, դրանք անգին են, վերադարձրեք Մատենադարանին»,- ասաց նա:

Восстановленные рукописи в презентационном зале в Матенадаране  - Sputnik Արմենիա
Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել

Բայց որտե՞ղ փնտրել գրքերը։ Գնացքի ուղեկցորդը նկարագրեց երիտասարդի արտաքինը՝ որքանով կարողացավ։ Հիշեց, որ նա գյումրու բարբառով էր խոսում, անունը․․․

Ահա այն ամենը, ինչն ուներ ոստիկանության մայոր Հասրաթյանը՝ գողոնի հայտնաբերման նպատակով որոնողական աշխատանքները սկսելու համար։

Երիտասարդն այդ ընթացքում հասավ հարազատ Ղարիբջանյան գյուղ, որը գտնվում է Շիրակի մարզում, բացեց գողացված տուփերը և հայտնաբերեց, որ ներսում գրքեր են։ Թերթելով, հասկացավ, որ ոստիկանությունը թույլ չի տա, որ նման հազվագյուտ իրերն անհետանան։ Մյուս արկղում զանազան թղթեր էին, դրանց մեջ նա մի նամակ գտավ, ծրարի վրա` հետադարձ հասցեն։

Անդրանիկը մտածեց-մտածեց, որոշեց ռիսկի չդիմել և գրքերը հանձնել նամակի վրա նշված հասցեով։

1471 թվականի Ավետարանը հայ բարերարների շնորհիվ արդեն Մատենադարանինն է

․․․ Երբ Ներքին գործերի նախարարության օպերատիվ խումբը հասավ Ղարիբջանյան գյուղ, Անդրանիկ Մուրադյանն այնտեղ չէր։ Բայց, եթե անգամ տանը լիներ, գրքերը չէր կարող վերադարձնել՝ դրանք արդեն Երևանում էին։ Անդրանիկը որոշել էր անձամբ տեղ հասցնել։ Նա եկավ Երևան, գտավ շենքը, բնակարանը, սեղմեց զանգի կոճակը և աստիճաններով ներքև սլացավ։

Դուռը բացեց տանտիրուհին, տեսավ ստվարաթղթե տուփը և առանց երկար մտածելու նրան հրեց միջանցք։ Ինչպես պարզվեց հետագայում՝ Անդրանիկը չափազանց շտապելու պատճառով սխալ հասցեով էր գնացել․ Երիտասարդական փողոցում գտնվող շենքի փոխարեն՝ տուփերը հասցրել էր Երիտասարդական փակուղու շենք։

Այս սխալը քիչ էր մնում ճակատագրական լիներ գրքերի համար։ Հաջորդ առավոտյան հարևանուհին տեսավ միջանցքում դրված տուփը, որի մեջ մի կույտ թուղթ կար, և որոշեց այն աղբը նետել։

Բայց այդ պահին աչքով ընկավ Մատենադարանի ծառայողական անցագիրը, և կինը որոշեց գնալ և տեղում պարզել ամեն ինչ։ Խելամիտ քաղաքացու այցը փարատեց բոլոր կասկածները։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

«Այո, Ելենա Խալդարյանն, իրոք, մեզ մոտ է աշխատում»,-ասացին նրան Մատենադարանում և տվեցին նրա հեռախոսահամարը։

Իսկ Անդրանիկ Մուրադյանը որոշ ժամանակ անց ինքնակամ գնաց ոստիկանություն․ «Ձանձրացել եմ թաքնվելուց,-ասաց նա,-միևնույնն է՝ ո՞ւր պիտի կորեմ»։

Մատենադարանից գողացած ափսեները հետ են բերել. պարզվել է` թանկարժեք չեն

Այսպես էլ ավարտվեց պատմությունը, որը կարող էր առհասարակ չսկսվել, եթե գրքերը, որոնց տեղն ընթերցասրահն է, չհայտնվեին գնացքի վագոնում։

Այս դեպքից հետո Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանն իսկույն հրաման ստորագրեց, որով արգելում է գրքերից օգտվել որևէ վայրում, բացի Մատենադարանի ընթերցասրահից։

Ինչ վերաբերում է հնագույն ձեռագրերին, ապա դրանք պահոցներից դուրս չեն բերվում՝ բացառությամբ երկրի ղեկավարների երդմնակալության օրերի։

© SputnikԼուսանկար ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից
«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը» - Sputnik Արմենիա
Լուսանկար ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից

Հայաստանում նորընտիր ղեկավարը երդմնակալության ժամանակ ձեռքը դնում է Մատենադարանի հավաքածուի հնագույն գրքի՝ 7-րդ դարի Աստվածամոր Ավետարանի վրա։ Գիրքը հանդիսավոր կերպով դուրս են բերում շենքից, ոստիկանության ուժեղացված հսկողության տակ տեղափոխում երդմնակալության վայր և կրկին ոստիկանական պահակախմբով վերադարձնում Մատենադարան:

Լրահոս
0