00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել

© Sputnik / Aram NersesyanВосстановленные рукописи в презентационном зале в Матенадаране
Восстановленные рукописи в презентационном зале в Матенадаране  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձեռագիրը մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ թղթե ժողովածուն է, որը ժամանակին կոչել են «աղքատ քարտեզ»` համեմատած Սուրբ գրքերի մագաղաթյա ձեռագրերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Դեպի մատենադարան մեզ բերող ավտոմեքենայի մեջ միացված ռադիոն երկու բան է աղաղակում. մեկ` կորոնավիրուսը «գրավում» է Հայաստանը, մյուսը` սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է լինելու։ Թվում է` եթե մեքենայի պատուհանից դուրս նայես, կտեսնես միայն դիմակներով և «Այո»–ի գլխարկներով մարդկանց։ Եվ եթե Մաշտոցի պողոտայում նման մտայնությունը հեռու չէ իրականությունից, ապա Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտում տաճարային խաղաղություն է տիրում։

© Sputnik / Aram NersesyanՄատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել - Sputnik Արմենիա
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

Այստեղ մարդկանց ուշադրության կենտրոնում ոչ թե վերոնշյալ երկու ժամանակավոր ու անցողիկ թեմաներն են, այլ մի բան, որ դարերից է եկել ու համապատասխան ուշադրության դեպքում դարերով էլ կգնա։ Մատենադարանում յուրօրինակ ձեռագիր են վերականգնել, աշխատանքները տևել են մոտ երկու տարի։ Սա առաջին անգամն է, երբ այստեղ վերականգնված մեկ ձեռագրին առանձին ցուցադրություն են նվիրվում։

Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

«Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը 11 դարի պատմություն ունի։ Այն գրվել է 981 թվականին, հավանաբար մայրաքաղաք Անիի հարակից տարածքներից մեկում։ Հեղինակը Դավիթ քահանան է։ Սակայն ձեռագիրն ամենևին հոգևոր բնույթ չի կրում, այն համարվում է մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ժողովածուն։ Ձեռագրում տեղ են գտել տոմարագիտության, աստղագիտության, մաթեմատիկայի մասին պարբերություններ։

© Sputnik / Aram NersesyanՄատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել - Sputnik Արմենիա
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

Բացի բնույթից յուրօրինակ է նաև այն նյութը, որի վրա ձեռագիրը գրվել է. այն ոչ թե մագաղաթ է, այլ թուղթ, այն էլ` ոչ թե բերված Չինաստանից կամ այլ երկրից, այլ արտադրված հենց Հայաստանում, հավանաբար` Անիում։

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Պետրոսյանը
Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյանը

Մատենադարանում 11 տարի աշխատող ավագ վերականգնող–նկարիչ Արթուր Պետրոսյանը մեծամասամբ մենակ է կատարել ձեռագրի վերականգնման տիտանական աշխատանքը։ Պատմում է` ձեռագրի բոլոր 360 թերթերը ախտահանվել են, փոշեհանվել, թանաքակերության դեմ միջոցառումներ են արվել։

Կարևոր քայլ մշակութային ոլորտում. Մատենադարանը մասնակցել է միջազգային ակադեմիական ֆորումին

«Ամեն թերթ յուրովի մոտեցում ու աշխատանք է պահանջել, մեկի դեպքում հատուկ ճապոնական թղթով վերականգնվել են վատ ընթեռնելի հատվածները, մյուսի դեպքում` ամբողջ թերթն է ամրացվել։ Մեծ աշխատանք է տարվել, որ ոչ մի տառ, ոչ մի մասնիկ չկորչի։ Ասեմ ավելին` վերականգնման ընթացքում հայտնաբերվել է մի թերթից մնացած շատ փոքր պատառիկ, որի վրա ընդամենը մեկ տառ է երևում։ Ես այդ տառի շուրջ թուղթ եմ ավելացրել, և նոր թերթ է ստեղծվել` միմիայն այդ տառը պահպանելու համար։ Լավ չի հասկացվում, բայց իմ կարծիքով «յ» տառն է», – պատմում է Արթուրը։

© Sputnik / Aram NersesyanՄատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել - Sputnik Արմենիա
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

Ժամանակակիցները «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը չեն կարևորել, համարել են այն երկրորդ «սորտի»։ Քանի որ դրա բովանդակությունն աշխարհիկ էր, այն համարվել է «անհեթեթ գիրք»` համեմատած Սուրբ գրքերի ձեռագրերի հետ, և քանի որ ձեռնարկի նյութը թուղթն էր և ոչ թե մագաղաթը, այն կոչել են «աղքատ քարտեզ»։

Матенадаран - Sputnik Արմենիա
Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

«Ամեն ձեռագիր իր ժամանակն է ունենում, այս ձեռագրի ժամանակը նոր–նոր է եկել։ Այն դարերով տարբեր քահանաների անձնական արխիվներում էր, հետո` Էջմիածնի թանգարանում։ Խորհրդային տարիներին բերվեց մատենադարանի արխիվ, այդքան ժամանակ դրան պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Իսկ այժմ առանձին ցուցադրությամբ ենք ներկայացնում», – ժպտում է ձեռագիրը վերականգնած Արթուր Պետրոսյանը։

Մատենադարանի ղեկավարությունը երկու տարի առաջ որոշում կայացրեց վերականգնել ձեռագիրը` հաշվի առնելով նրա յուրահատկությունը։ Խորհրդային տարիներին այսօրվա գործիքների և տեխնիկայի բացակայության պատճառով ձեռագրի վերականգնման փորձ չի եղել, բայց 1981-ին այն ամբողջական նմանահանությամբ հրատարակվել է առանձին գրքով։

Ձեռագրի վերականգնված էջերը մոտ մեկ ամիս` մինչև ապրիլի 4-ը, բաց ցուցադրությամբ ներկայացվելու են այցելուներին։ Գրագետ վերականգնման շնորհիվ պահպանվել են անգամ նախկինում` միջին դարերում արված վերականգնման փորձերը. օրինակ` էջերից մեկի վրա երևում է պատռված հատվածներն իրար միացնող կոպիտ թելակար։ Ցուցադրությունից հետո ձեռագրի էջերը կհավաքվեն, կկարվեն և կամփոփվեն կազմի մեջ` ստանալով մատյանի տեսք և տեղ կգտնեն մատենադարանում ներկայացված այլ մատյանների շարքում։

© Sputnik / Aram NersesyanՄատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը - Sputnik Արմենիա
1/6
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
© Sputnik / Aram NersesyanՄատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը
Մատենադարանում վերականգնել են «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը - Sputnik Արմենիա
2/6

3/6

4/6

5/6

6/6

Լրահոս
0