ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 25-ամյա Արամ Մ-ի վարած Opel մակնիշի և Բջնի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խ-ի վարած ՎԱԶ 21091 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ՎԱԶ 21091-ի ուղևոր Խորեն Հ-ն մահացել է, իսկ վարորդ Գեղամ Խ-ն, Opel-ի վարորդ Արամ Մ-ն և վերջինիս ուղևոր՝ Սարուխան գյուղի բմակիչ, 32-ամյա Էդվարդ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով ՎԱԶ 21091-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է։