00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց երեկույթի հետքերով․ «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին ապամոնտաժվում է

Բաժանորդագրվել
«Սևան» Ազգային պարկը հրապարակել է հանգստի գոտու ենթակառուցվածքների ապամոնտաժման կադրերը։ Կառավարությունը «Սպիտակ Շորժան» փակելու որոշում էր կայացրել, քանի որ պարզվել էր, որ տարածքը, որտեղ տեղակայված են վրանները, այլ մարդկանց է պատկանում։

Համացանցում է հայտնվել «Սպիտակ Շորժա» («White Shorja») հանգստի գոտու ապամոնտաժման տեսանյութը, որի շուրջ վերջերս մի շարք սկանդալներ էին ծագել։

Пляж на озере Севан - Sputnik Արմենիա
«Սպիտակ Շորժա» լողափը կփակվի․ շրջակա միջավայրի նոր նախարարը հանձնարարական է տվել

Օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարգադրել էր հնարավորինս կարճ ժամկետներում փակել Սևանա լճի ափին գտնվող «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին, իսկ դրա տարածքում տեղակայված տաղավարներն ապամոնտաժել։Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարող մարմինը տվյալ տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

«Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքներ». այսպես է մակագրված «Սևան» ազգային պարկի էջում տեղադրված տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ ափին տեղակայված սպիտակ վրաններից հանում կահույքը։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը կտուգանվի. «Իմ քայլի» ղեկավարը զրուցել է նրա հետ

Միաժամանակ հանգստի գոտու ֆեյսբուքյան էջում արդեն հայտարարություն է հայտնվել, որում նշվում է, որ կառավարիչները նախապատրաստվելու են, որպեսզի հաղթեն կառավարության հայտարարած մրցույթում։

«Մենք իսկապես չենք հասկանում մեր մեղավորությունը, քանի որ մենք օրինական գործարք ենք սկսել «Սևան» ազգային պարկի հետ, սակայն մեզ չեն ապահովել բավարար փաստաթղթերով օրինական գործունեություն ապահովելու համար։ Անկախ ամեն ինչից, մենք մաքրել ենք ափը ճահճուտներից, կատարել մեծածավալ ներդրումներ լոկալ տուրիզմը զարգացնելու նպատակով, ստեղծել ենք սիրված վայր շատ ու շատ մեր հայրենակիցների համար` ներառյալ մեր քաղաքական գործիչների»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Սպիտակ Շորժա» առափնյա հանգստի գոտու շուրջ աղմուկ էր բարձրացել հուլիսի 26-ին այստեղ տեղի ունեցած համերգից հետո, որտեղ ելույթ էր ունենում Գոռ Սուջյանը։ Համերգից հետո երեկույթ է կազմակերպվել, որի լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են համացանցում, դրանցում երևում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա առանց դիմակի է եղել, ինչի համար ավելի ուշ տուգանվել է։ Ինքը՝ Սարգսյանն ասել է, որ դիմակը միայն մեկ րոպեով էր հանել։ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Սարգսյանը նաև այդ տարածքի սեփականատերն է, սակայն նա ժխտեց այդ տեղեկությունը։

Ինչպես հետագայում պարզվեց, լողափի սեփականատերերը բոլորովին այլ մարդիկ են։ White Shorja հանգստի գոտու սեփականատերերից մեկը՝ ճարտարապես Ռուբեն Չախմախչյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց, որ ԶԼՄ-ների հրապարակումներից է իմացել, որ ինչ-որ մարդիկ իրեն պատկանող տարածքում ապօրինի գործունեություն են ծավալել։

Լրահոս
0