ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Մի խումբ ճապոնացի գիտնականներ պնդում են, որ տարբերակ են գտել՝ ինչպես մեզի հետազոտության արդյունքում որոշել՝ արդյո՞ք կորոնավիրուսը COVID-19-ի ծանր ձև կստանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։
Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայի բժշկական հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտնականները կապ են գտել երիկամների վնասվածության մարկերների խտության՝ L-FABP սպիտակուցների միջև, որը լինում է մեզի մեջ թթվածին քիչ ստանալու դեպքում՝ ի սկզբանե COVID-19-ը թեթև տարած պացիենտների ախտանիշների փոփոխության հետ։
41 մարդու թեստավորման արդյունքում պարզվել է, որ նրանցից 13-ի մոտ L-FABP սպիտակուցի խտությունը չափից բարձր է, ութը իրենց մեկ շաբաթվա մեջ վատ են զգացել, իսկ երկուսին, բժիշկների որոշմամբ, թոքերի արհեստական օդափոխություն է անհրաժեշտ եղել։
ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել
Միաժամանակ մեզի մեջ L-FABP նորմալ խտությամբ 28 մարդու մոտ ախտանիշները չեն վատացել։
Լյարդի ճարպային թթուներն իրար կապող L-FABP սպիտակուցի բարձր խտությունն արդեն իսկ վկայում է երիկամների սուր վնասվածքի մասին, ինչն իր մեջ բարդացումների վտանգ է պարունակում։
Առողջ մարդու մեզի մեջ L-FABP-ի մակարդակը մեկ միլիմետրում 16 նանոգրամ է կազմում։