00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 մարդ բերման են ենթարկվել. ցուցարարները շարունակում են փակ պահել Ջերմուկի ճանապարհը

© Photo : Facebook / NEWS.amСитуация в Амулсаре
Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե իրավական ինչ ընթացք է տրվելու Ամուլսարի պաշտպաններին վնասվածքներ հասցնելու դեպքերին:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Ամուլսարի հանքի շահագորման դեմ պայքարող ակտիվիստներից 6-ը բերման են ենթարկվել: Այս մասին լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը:

Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով

Անդրադառնալով ոստիկանության գործողությւնների ընթացքում քաղաքացիների տուժելու մասին լուրերին, մասնավորապես՝ կանանց վայր ընկնելու ու մի երիտասարդի ոտնաթաթի վրայով ոստիկանության ավտոմեքենայի անցնելու վերաբերյալ, Ազիզյանն ասաց.

«Նյութերի նախապատրաստման ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն: Դատական բժշկի որակումից հետո կպարզվի վնասվածքի աստիճանը, և նյութերի նախապատրաստման ընթացքում համապատասխան քրեաիրավական գնահատական կտրվի: Եթե ոստիկանի գործողության արդյունքում է եղել, ոստիկանի գործողությանը կտրվի»:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Վայոց Ձորի ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ակտիվիստների և ոստիկանության միջև բախումների ընթացքում միջադեպ գրանցվեց. ոստիկանության ավտոմեքենան վրաերթի ենթարկեց քաղաքացիներից մեկին՝ անցնելով նրա ոտքի վրայով: Տուժած երիտասարդը նախապես հրաժարվում էր լքել բողոքի ակցիայի տարածքը և տեղափոխվել հիվանդանոց: Ցուցարարները սեփական ուժերով վիրակապել էին վնասված ոտքը:

Կրքեր Ամուլսարի շուրջ. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է գործուղել Ջերմուկ

Սակայն ավելի ուշ` հարազատների հորդորով համաձայնեց գնալ հիվանդանոց:

Ամուլսարում իրավիճակն այս պահին հարաբերականորեն հանդարտ է: Ցուցարարները նստացույց են անում դեպի Ջերմուկ տանող ճանապարհին, շարունակելով փակ պահել այն:

Նշենք, որ ոստիկաններին գլխավորում է Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը:

Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Ոստիկանությունն Ամուլսարի պահապաններին ժամանակ է տվել. Ջերմուկի ավտոճանապարհը փակ է

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը:

Վերջինները հայտարարություն էին տարածել. պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Լարված իրավիճակն արդեն 2 oր է` շարունակվում է:

Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց

Լրահոս
0