00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունն Ամուլսարի պահապաններին ժամանակ է տվել. Ջերմուկի ավտոճանապարհը փակ է

© Photo : Facebook / NEWS.amСитуация в Амулсаре
Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը: Դեպի Ջերմուկ գնացող ավտոմեքենաները մնացել են խցանման մեջ: Ոստիկանությւնը պահանջում է բացել ճանապարհը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են դեպի Ջերմուկ տանող ավոտճանապարհը: Ոստիկանները պահանջում են ցրվել ու պահպանել սոցիալական հեռավորությունը:

Арман Татоян  - Sputnik Արմենիա
Կրքեր Ամուլսարի շուրջ. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է գործուղել Ջերմուկ

«Եթե մենք ճանապարհը բացենք ու խելոք մայթերին կանգնենք, իշխանության ուշադրությունը չենք գրավի»,- ոստիկանության պահանջին ի պատասխան ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հայտարարելով, որ խաղաղ հավաքների անցկացումը ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է:

Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը, սակայն, հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում հանրային հավաքների անցկացման վրա սահմանափակումներ են դրված և ցուցարարներին ողջամիտ ժամկետ տվեց ճանապարհը բացելու ու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը չոտնահարելու համար:

Ակցիայի մասնակիցներից Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ իրենք ակցիաներ կազմակերպեն նաև ՀՀ այլ տարածքներում ու այլ ավտոճանապարհներին:

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղղության վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը:

Նրանք հայտարարություն էին տարածել, որտեղ պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Охрана и местные жители у рудника Амулсар (1 июля 2020). Джермук - Sputnik Արմենիա
Ամուլսարում իրավիճակը պայթյունավտանգ է. բազմաթիվ ցուցարարներ բերման ենթարկվեցին

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Լարված իրավիճակն արդեն 2 oր է` շարունակվում է: Երեկա ակցիայի մասնակիցներից 10 հոգի ոստիկանների հետ ընդհարման հետևանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Վայոց Ձորի բաժին:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հեռացրել էր իր տարածքում մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները և այդ մասին հայտարարություն տարածել։ Դրանից հետո Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ եթե Ամուլսարի հարցը չլուծվի, արյունահեղություն կլինի։

Ամուլսարում լարված իրավիճակ է. մեծ թվով պահնորդներ են եկել

Մի քանի տասնյակ մարդիկ արդեն մի քանի ժամ է` փակել են Ջերմուկ տանող ճանապարհը։ Ոստիկանության աշխատակիցները ճանապարհը ավտոշարասյունով փակած ցուցարարներին հորդորում են դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը եկել էր ցուցարարների հետ բանակցելու, որպեսզի բացեն ճանապարհը, և երթևեկությունը կաթվածահար չլինի։ Ոմանք ընդդիմացան, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Իրավապահները 10 հոգու բերման ենթարկեցին։

«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը - Sputnik Արմենիա
Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում. հնարավոր կլինի՞ խուսափել արյունալի բախումից

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–ի ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:
2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Լրահոս
0