00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ականազերծման աշխատանքները կիրականացվեն նաև պայմանագրային հիմունքներով. նոր որոշում

© Photo : Facebook / Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿСпециалисты Центра гуманитарного разминирования и экспертизы во время работы в Сюнике
Специалисты Центра гуманитарного разминирования и экспертизы во время работы в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից» հայտնել են, թե ինչ նպատակով է ծախսվելու ականազերծման աշխատանքներից ստացված շահույթը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքներ: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»:

Специалисты Центра гуманитарного разминирования и экспертизы во время работы в Сюнике - Sputnik Արմենիա
Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել

«Սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի վարձակալներին, որոնց օգտագործման ոլորտում գտնվող հողատարածքները ծանրաբեռնված են ականային վտանգով, պայմանագրային հիմունքներով իրականացնել անհրաժեշտ ականազերծման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնից միաժամանակ տեղեկացնում են, որ ակնկալվող շահույթն ուղղվելու է ականներից տուժած ՀՀ քաղաքացիների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերին՝ համաձայն ՀԱՓԿ ՊՈԱԿ կանոնադրական նպատակների:

Հայ սակրավորներն ավելի քան 200 պայթուցիկ նյութ են վնասազերծել Հալեպում

Լրահոս
0