ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Լենինգրադ» ռոք խմբի առաջնորդ, հայտնի երաժիշտ Սերգեյ Շնուրովը գլխավորում է ամենաշատ եկամուտ ունեցող 20 աստղերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes ամսագիրը։
Ամսագիրը Շնուրովի եկամուտը գնահատել է 8,8 միլիոն դոլար։ Ամսագրում նրան անվանել են «օլիգարխ», քանի որ Շնուրովն իր խմբի հետ մասնավոր համերգի կամ կորպորատիվ երեկույթի ընթացքում միջինը 150 հազար դոլար է վաստակում։ Ի դեպ, նման ելույթներ բավականին հաճախ են լինում։
Երկրորդ տեղում երգիչ Եգոր Կրիդն է, որը 6,9 միլիոն դոլար է վաստակում։ Նրան հաջորդում են Դիմա Բիլանը՝ 6,8 միլիոն դոլարով, ապա ռեփեր Բաստան(Վալիսլի Վակուլենկո)՝ 6,6 միլիոն դոլարով։ Առաջատար հնգյակը եզրափակում է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը, որը վաստակում է ճիշտ այնքան, որքան Բաստան՝ 6,6 միլիոն դոլար։
Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել
Վարկանիշային ցուցակի վերջին երեք հորիզոնականը զբաղեցնում են երգիծաբան ու հաղորդավար Մաքսիմ Գալկինը, որը վաստակում է 3,4 միլիոն, Վալերի Մելաձեն՝ 3,2 միլիոն դոլարով և երգչուհի Zivert-ը (Յուլիա Զիվերտ), որի եկամուտը 3,1 միլիոն դոլար է կազմում։
Ամենահարուստները. Քարդաշյանի քույրն ու ամուսինը գլխավորել են «փողոտ» աստղերի վարկանիշը
Ամսագիրը հաշվել է 2019 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում վաստակած գումարը՝ հաշվի առնելով մեկուկես ամսվա պարապուրդը։ Հաշվարկի մեջ ներառվել է հոնորարային վճարումների ամբողջ ծավալը՝ հաշվի չառնելով, որ այդ գումարը բաշխվում է աստղի ու նրա երաժիշտների, պրոդյուսերների, գործակալների, իրավաբանների ու թիմի մյուս անդամների միջև։