ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում նոր լուսանկար է հրապարակել ու գրառում արել։ Նա վստահ է, որ ամբողջ կյանքում մարդը պետք է վեր բարձրանա, որովհետև միայն այնտեղ կա հավատ, իսկ ներքևում պետք է թողնել ամեն վատ բան։
«Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, անսեր ապրելուց, միմյանց ատելու այս հավերժ մոլուցքից, անբուժելի տխրություններից ու ձանձրույթներից, քայքայող անգործությունից, արհեստական օրակարգերից ու կեսրոպեանոց վայ-հայրենասերներից....»,–գրել է Նազենին։
«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ...»․ Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Նրա խոսքով`վերև է պետք նայել, որովհետև միայն երկնքի կապույտների մեջ միշտ կա հավատը, կա մաքրությունն ու սերը։
Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆի Մխեյանն էլ նկարել է. տեսանյութ
Դերասանուհու գրառման անմիջապես արձագանքել են երկրպագուները։
«Ինչքան ճիշտ ես», «Ոնց եմ սիրում ձեր տեսակը», «Խելացի ու շքեղ աղջիկ»,–գրել են նրանք։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը մեծ ճանաչում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նա խաղացել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ», «Անհայտ բաժանորդ» և այլ ֆիլմերում։ Շատ ակտիվ է սոցցանցերում և իր հետևորդներին հաճախ է պատմում իր առօրյայի ու սպասվող նախագծերի մասին։
«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները