00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արուս Տիգրանյանը 2 նոր նախագիծ ունի. խոստանում է` ծիծաղի պակաս չի լինի

© Sputnik / Aram NersesyanԱրուս Տիգրանյան
Արուս Տիգրանյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ հեռուստալրագրող Արուս Տիգրանյանը վերադառնում է իր սիրած աշխատանքին։ Երկու նախագծերից մեկը կկոչվի «Սուր Արուս»։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ճանաչված հեռուստալրագրող Արուս Տիգրանյանն իր երկրպագուներին կուրախացնի երկու նոր հեղինակային նախագծով։

Финал конкурса Мисс Русское Радио 2018 - Sputnik Արմենիա
ՀՀ–ում նախադեպը չունեցող հեռուստաշոու կանցկացվի. ո՞րն է «Miss Singer Armenia»–ի նպատակը

«Հաղորդումներից մեկը կհեռարձակվի Youtube–ի իմ պաշտոնական ալիքով։ Ռեպորտաժային հաղորդում կլինի` ակտիվ, հումորային։ Մարդիկ սովոր են ինձ այդպես տեսնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հեռուստալրագրողը։

Նրա խոսքով` նոր հաղորդման թեմաները սպորտային ուղղվածություն կունենան։

«Ամեն անգամ մի սպորտային թիմի հետ եմ խաղալու, կքարոզենք առողջ ապրելակերպ։ Հաղորդման անունը կլինի «Սուր Արուս»»,– նշեց նա։

Հեռուստալրագրողին շուտով կտեսնենք նաև հեռուստաէկրանին։ Նոր հաղորդումը կհեռարձակվի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Արմենիա TV–ի եթերում։

«Դա լրիվ նոր պրոյեկտ է, որն ամբողջովին մեր մտահղացումն է։ Կլինի ռեալիթի շոու, որի շրջանակում մարդիկ ինձ նամակներ կգրեն իրենց երազանքների կամ խնդիրների մասին, որոնք ուզում են լուծել (դրանք չպետք է ֆինանսական բնույթ կրեն)։ Ես կփորձեմ հնարավորությանս սահմանում օգնել նրանց»,–պատմեց Արուսը։

Ինչպես Արուս Տիգրանյանը կերավ մատուցողի բերած կտրոնը. զվարճալի տեսանյութ

Ըստ հեռուստալրագրողի` «Լավ երեկոյի» ավարտից հետո իրենց թիմով անընդհատ մտածում էին նոր նախագծի մասին և հիմա էլ շատ մտքեր ունեն, սպասում են կորոնավիրուսային համավարակի ավարտին։

Արուսը շեշտեց` ուշքն ու միտքը հաղորդումների դիտումները քանակը չէ, այլ ուզում է սիրած աշխատանքով զբաղվել ու իր արածից հաճույք ստանալ։ «Լավ երեկոն» նրան շատ բան է տվել` ոչ միայն ճանաչում, այլև լայն հնարավորություններ, մեծ փորձ ու գիտելիքներ, որոնք անպայման կօգտագործի իր ճանապարհը հարթելու համար։

Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ

Լրահոս
0