Ի՞նչ դժվարություններ են հաղթահարել ֆուտբոլիստները հաջողության ճանապարհին: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում Եվրոպայի լիգային: Ի՞նչ կադրային քաղաքականություն է վարում ակումբի ղեկավարությունը: Հուլիսի 31-ին` ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում առցանց ասուլիսի ընթացքում հաջողության բանաձևը կբացահայտեն «Նոա» ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը և մարզական տնօրեն Հայկ Հովհակիմյանը:
Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: