00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի ընտանիքին սպասարկող անձնակազմը վճարվել է Էջմիածնի բյուջեից. մանրամասներ

Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է նաև, որ ԵԿՄ–ն ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի և Հաղթանակի օրվա առիթով ծաղկեպսակներ է գնել քաղաքապետարանի բյուջեից։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատախազություն`այն դատարան ուղարկելու համար։ Այս առիթով ՀՀ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հրապարակել Կարեն Գրիգորյանին ներկայացված բազմադրվագ մեղադրանքից։

Манвел Григорян и адвокат Левон Багдасарян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակելը կոռեկտ չէ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 01.11.2008թ.-17.06.2018թ-ին, զբաղեցնելով  Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, ապա` Էջմիածնի քաղաքապետի պաշտոնները, իսկ 2009թ.–ին`«Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի պաշտոնը` Կարեն Գրիգորյանը, համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» պետական հիմնարկի ԵԿՄ–ական տնօրենին գրանցել է որպես  համայնքապետարանի աշխատող, իսկ 2010թ.–ին նրան գրանցել է նաև որպես պահակ։ Արդյունքում մինչև 2018թ.–ի հունիս ամիսը համայնքապետարանի բյուջեից նրան 4 489 327 ՀՀ դրամ աշխատավարձ է վճարել։

30.12.2010թ.-ին Էջմիածնի նախկին քաղաքապետը «Մշակույթ» հիմնարկի տնօրենին կարգադրել է ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նշանակել նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու: Քննության տվյալներով նա աշխատանքի չի հաճախել, բայց ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել:

Նույն կերպ քաղաքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի տնօրենին Գրիգորյանը հրահանգել է ԵԿՄ անդամ մեկ այլ անձի գրանցել որպես հերթապահ վարորդ։ Վերջինը առանց աշխատանքի հաճախելու ստացել է 2.193.692 ՀՀ դրամ աշխատավարձ։

Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել» է, հայրը նրան չի ներում մի քանի պատճառով. «Հրապարակ»

Նույն մեխանիզմը Կարեն Գրիգորյանը կիրառել է նաև իր ընտանիքի վարորդի նկատմամբ` նրան աշխատանքի տեղավորելով «Բարեկարգում» հիմնարկում։ Արդյունքում Գրիգորյանների ընտանիքին մատուցած ծառայությունների դիմաց տվյալ անձը վճարվել է համայնքի բյուջեից` ստանալով 4.838.590 ՀՀ դրամ։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վարորդը նաև «Բնակարանային կոմունալ վարչության» պետի տեղակալ է նշանակվել ու միաժամանակ նաև նույն հիմնարկի վարչություններից մեկի պետի տեղակալ: Եվ, բնականաբար, առանց աշխատանքի հաճախելու 9.572.927 դրամ էլ այստեղից է ստացել։

Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Ընտանեկան վարորդից բացի համայնքի բյուջեի հաշվին են վճարվել նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատող մասնագետը` 1.219.362 ՀՀ դրամ, Մանվել Գրիգորյանի անձնական թիկնապահը` 440.153 ՀՀ դրամ

Պարզվել է անգամ, որ Գրիգորյանների ընտանիքի վարորդը, Կարեն Գրիգորյանի զավակները բժշկական ապահովագրություն են ստացել համայնքի գումարներով։ ԵԿՄ–ն էլ ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի և Հաղթանակի օրվա առիթով ծաղկեպսակներ է գնել քաղաքապետարանի բյուջեից։

Նախկին քաղաքապետը նաև համայնքի գնումների գործընթացում է չարաշահումներ կատարել` իր ծանոթից նույն ապրանքը 1.114.000 դրամով ավելի թանկ գնելով։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատի են տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

Բոլոր այս բացահայտումների արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն Կարեն Գրիգորյանին, այլև «Բնակարանային կոմունալ վարչություն», «Բարեկարգում»  բյուջետային հիմնարկների տնօրեններին, «Բարեկարգում» կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին։

Համայնքին հասցված ավելի քան 31 մլն դրամ վնասից 25․999․100 դրամը վերականգնվել է,  չվերականգնված՝ 5․477․031 դրամի չափով կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։

Լրահոս
0