00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակնալճի ամառանոցում հայտնաբերված «ՈւԱԶ»–ները, պահածոյացված սնունդը ԵԿՄ–ի տնօրինությանն է հանձնվել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցի տարածքից հայտնաբերված գույքը, այդ թվում` մեքենաներն ու սնունդը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ խոսքը գնում է այնպիսի ավտոմեքենաների մասին, որոնք գրանցված են երրորդ անձանց անունով։

«ԵԿՄ–ին են փոխանցվել «ՈւԱԶ»–ները, պահածոյացված սնունդը և այլն։ Սննդի փոխանցման հարցը երբեք ոչ ոք չի էլ առարկել, քանի որ այն կարող էր փչանալ։ Իսկ ինչ վերաբերում է գույքին, ապա այն որևէ կապ չունի Մանվել Գրիգորյանի հետ, այսինքն` խախտվել է երրորդ անձանց իրավունքը, ոչ թե իմ պաշտպանյալի»,–ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` այդ գույքը ԵԿՄ–ին է հանձնվել տնօրինման, ոչ թե սեփականության իրավունքով, սակայն այդ գույքի տերերը կարող են հետագայում դատարան դիմել։ Պաշտպանը կարծում է, որ դատարանի վրա ԵԿՄ–ն որոշակի ազդեցություն է գործել։

Министр образования и науки Араик Арутюнян перед вручением подарков детям - участникам мендународных олимпиад (31 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տուշոնկայով հարստացած գեներալներին դպրոցներում չեն գովերգի. նախարարությունը փողը կտրում է

Մկրտչյանը հիշեցրեց` Ակնալճում գործում էին տարբեր ՍՊԸ–ներ, առևտրա–կազմակերպական ձև ունեցող ընկերություններ։

Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանը նշեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, ավելին, նրա մոտ նոր հիվանդություններ են ի հայտ եկել` նոր դրսևորումներով։

«Գրիգորյանն այժմ գտնվում է տանը: Նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։ Մենք քանիցս միջնորդություն ենք ներկայացրել դատարան` Գրիգորյանի բուժումը դրսում կազմակերպելու համար։ Սակայն, հավանաբար, դատարանը նման հանձնարարություն չունի, որ նա պետք է ողջ արդարացվի»,–ասաց պաշտպանը։

Հիշեցնենք` դեռ 2018–ի հոկտեմբերին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ.–ի հունվարի 15-ին որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Մանվել Գրիգորյանը Ֆրանսիա չի մեկնի. դատարանը որոշում կայացրեց

Լրահոս
0