00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

© Sputnik / Михаил ВоскресенскийСамоходная пусковая установка 9П78-1 "Искандер-М" во время демонстрации ходовых и огневых возможностей на полигоне "Алабино" (27 июня 2019). Московская область
Самоходная пусковая установка 9П78-1 Искандер-М во время демонстрации ходовых и огневых возможностей на полигоне Алабино (27 июня 2019). Московская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առափնյա պաշտպանության մեջ «Իսկանդեր – Մ» համալիրներով զինված հրթիռային բրիգադների ներգրավումը թույլ կտա օպերատիվ կերպով մեծացնել ծովային թատրոններում Ռուսաստանի բարձորակ զենքի հարվածային ներուժը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներով իր ցամաքային ու ծովային սահմանները փակելիս Ռուսաստանն ամրապնդում է ազգային ու միջազգային անվտանգությունը։ Սա տրամաբանական ռազմավարություն է․ որքան ավելի շատ զենք կա ու որքան ավելի շատ է հավանական զենքը պոտենցիալ ագրեսորի համար, այնքան ավելի ամուր է խաղաղությունը Եվրոպայում ու Ասիայում։

Комплексы «Искандер-М» провели боевые пуски ракет - Sputnik Արմենիա
«Հայկական «Իսկանդերը» իսկական չէ». ադրբեջանական ԶԼՄ–ների հերթական ապատեղեկատվությունը

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում Իզվեստիա» թերթի աղբյուրի տեղեկության համաձայն՝ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները (ՕՄՀՀ) կիրառվելու են հակառակորդի ծովային դեսանտին ու նավերին հարվածներ հասցնելու համար։ Ցամաքային զորքերի հրթիռային բրիգադները սկսել են յուրացնել ծովային մարտի մարտավարությունը։ Համալիրը տեխնիկապես արդեն պատրաստ է հակառակորդի դեսանտը հետ մղելուն։ «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ն թիրախների խոցման հեռավորության ու ճշգրտության հիանալի բնութագրեր ունի։

Այն աշխարհում իր նմանը չունի։

Իսկանդերների ծովային կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 20-ին Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրթիռային միավորման հանկարծակի ստուգման ընթացքում։ ՕՄՀՀ-ն պայմանականորեն վերացրել է մարտական տեխնիկայի կուտակումը դեսանտային նավերից ափ դուրս գալու պահին ու կանխել «հակառակորդի» ծովային դեսանտի կողմից Սև ծովի ափի զավթումը։

Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բոլոր տասը հրթիռային բրիգադները վերազինվում են «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ներով ու երեք նոր բրիգադ է ձևավորվել։ Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը տարեկան երկուական բրիգադային կազմ է թողարկում։ Միաժամանակ Իսկանդերներն արդիականացվում են․ դրանց մարտական արդյունավետությունը բարձրացվում է։

Комплексы «Искандер-М» провели боевые пуски ракет - Sputnik Արմենիա
Պատասխան «Իսկանդերին». ինչո՞վ են աշխարհին սպառնում ԱՄՆ նոր հրթիռները

Ռուսական առափնյա պաշտպանության համար, ինչպես միշտ, պատասխանատվություն են կրում նավերը, ծովային ավիացիան ու Բալթյան, Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Սևծովյան նավատորմի ու Կասպից նավակազմի առափնյա զորքերը։

Միաժամանակ կարևոր դերակատարություն ունեն «Բալ» ու «Բաստիոն» շարժական հականավային հրթիռային համալիրները։ Ժամանակի ընթացքում մարտական կարգերը «խտանում» են։

Օրինակ` 2019 թվականին Բալթյան նավատորմը սեփական տանկային գունդ է ստացել, իսկ Սևծովյան նավատորմը ուժեղացվում է օդադեսանտային զորքերի երրորդ գնդով՝ Ղրիմում։

Այն, որ «Իսկանդեր-Մ» համալիրներով զինված հրթիռային բրիգադները ներգրավվում են առափնյա պաշտպանության մեջ, թույլ է տալիս օպերատիվ կերպով մեծացնել ծովային թատրոններում Ռուսաստանի բարձր ճշգրտություն ունեցող զենքի հարվածային ներուժը։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Իսկանդերների կենտրոնացած հարվածը 500 կմ հեռավորության վրա կարող է հենց ամենասկզբից ձախողել հակառակորդի ցանկացած գործողություն։ Բացի այդ, ՕՄՀՀ-ի հաշվարկները կարող են նույնքան ազդեցիկ կերպով կրակով սատարել ռուսական ծովային հետևազորի գործողությունները։

Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության փայփայած նախագիծը - Sputnik Արմենիա
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը

Պատահական չէ, որ «Իսկանդեր-Մ» համալիրների առկայությունը զորավարժություններում միշտ ՆԱՏՕ-ի հրամանատարության մոտ վրդովմունք է առաջացնում, քանի որ դրան հակազդելու համար ոչինչ չունեն։ Եվ ահա` նոր ծովային ողջույն դաշինքին։

Արդիականացված «Իսկանդեր–Մ» համալիրները թույլ կտան զգալիորեն նվազեցնել ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի սադրիչ ակտիվությունը ու ամրապնդել միջազգային անվտանգությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով։

Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում, միայն համարժեք պատասխան է տալիս Արևմուտքի թշնամանքին, հավասարակշռված արձագանքում Բալթյան ու Սևծովյան շրջաններում արևմտյան ռազմական դաշինքի աճող հարվածային ներուժին։

Եթե դաշինքը դադարեցնի Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրել ՀՀՊ ակնհայտորեն հակառուսական դիրքերն ու նոր ռազմաբազաները, Իսկանդերները կցուցադրեն իրենց եզակի հնարավորությունները բացառապես զորավարժարաններում։

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

«Ափին» խոցելու հիմնական օբյեկտները դիրքերում գտնվող հրթիռային համալիրներն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են, օդանավակայաններում գտնվող մարտական ավիացիան, հակառակորդի հրամանատարային կետերն ու կապի հանգույցները, այդ թվում՝ պաշտպանված։ «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ն գերազանցում է լավագույն արևմտյան անալոգներին (Lance, ATACMS, Pluton) ճշգրտությամբ, հրթիռների պատրաստման օպերատիվությամբ և այլ բնութագրերով։

Македонские солдаты салютуют во время поднятия флага НАТО перед зданием правительства (12 февраля 2020). Скопье - Sputnik Արմենիա
Պատրաստվում են հարվածի, կամ ինչու է ՆԱՏՕ–ն իր կողմը գրավում Հյուսիսային Մակեդոնիային

Համալիրի գլխավոր առավելություններն են ռազմավարական շարժունակությունը, թաքնված մարտական հերթապահություն իրականացնելու հնարավորությունը, թռիչքային առաջադրանքի ավտոմատ հաշվարկն ու մուտքագրումը, կրակային ու ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում մարտական առաջադրանքի կատարման բարձր հավանականությունը։

Հիշեցնեմ՝ ռուսական Իսկանդերները հաջող փորձարկվել են մարտական պայմաններում Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում։

Համեմատության համար՝ ԱՄՆ-ում հրաժարվել են Իսկանդերի սեփական անալոգից, քանի որ Raytheon ընկերությունը չի կարողացել Պենտագոնի համար նոր բարձր տեխնոլոգիական ՕՄՀՀ մշակել։

Լրահոս
0