00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը հայաստանյան բանկերին չի վնասել, բայց բանկերի աշխատողներից շատերը վարակվել են

© Sputnik / Asatur YesayantsПосетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн
Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ֆինանսական շուկայում վարկային տոկոսադրույքները կորոնավիրուսի հետևանքով նվազել են: Հայաստանում, թեև չեն նվազել, բայց չեն էլ բարձրացել:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանյան բանկային համակարգը կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքներից գրեթե չի տուժել: Փոխարենը համավարակից տուժել են համակարգի աշխատակիցները: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հիշեցնելով, որ բանկերի` հատկապես հաճախորդների սպասարկման բաժինների աշխատակիցներից շատերը վարակվել են աշխատավայրում:

 Премьер-министр Никол Пашинян представляет новоизбранного председателя ЦБ Мартина Галстяна (15 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

Ինչ վերաբերում է տնտեսական իրողություններին, Մարտին Գալստյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսական շուկայում վարկային տոկոսադրույքներն այս պահին  աննախադեպ ցածր մակարդակի վրա են: Իսկ հայաստանյան բանկերը իրենց հաճախորդների համար վարկային տոկոսադրույքները, թեև չեն իջեցրել, բայց չեն էլ բարձրացրել:

Այդուհանդերձ, բանկային համակարգում տոկոսադրույքների պահպանումը ԿԲ նախագահը հակամրցակցային պայմանավորվածության հետևանք չի համարում, այլ ԿԲ-ի ճշտ դրամավարկային քաղաքականության արդյունք:

«Ես կարծում եմ, որ ստեղծված առողջապահական իրավիճակում, երբ ոչ ոք չգիտի, թե ինչ զարգացումներ կլինեն ու ինչ հետևանքներ կունենանք, թե ինչ տնտեսությունում մենք կհայտնվենք, ենթադրենք, երրերդ եռամսյակում, կամ տարեվերջին, բանկերը՝ որպես ավելի կոնսերվատիվ բիզնեսի ներկայացուցիչներ, կարծում եմ` իրենց վարքագծում ավելի շատ դա են դրսևորում, քան ինչ-որ կարտելային համաձայնություններ»,- ասաց Գալստյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ԿԲ-ը մարտ, ապրիլ, մայիս ամիսներին 1 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը, ինչն իր գնահատմամբ առնվազն նպաստել է, որ բանկային տոկոսադրույքները չաճեն այն մակարդակի, որին կարող էին հասնել հակառակ պարագայում:

Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում

«Կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է 200 մլրդ դրամ: Դրա մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են, որտեղ մենք տոկոսադրույքների էական փոփոխություն չենք նկատում»,- ասաց Գալստյանը:

Իսկ շուրջ 90 մլրդ դրամը կառավարության տրամադրած տնտեսական օժանդակության տարբեր ծրագրերով հատկացվող վարկերն են, որոնք Մարտին Գալստյանի խոսքով, դժվար է բիզնես վարկեր կոչել, քանի որ դրանք ունեն վարկային հատուկ պայմաններ:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակն ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վերացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 22 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Լրահոս
0