ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պլանային են։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի` հուլիսի 27–ին, հայտարարեց համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական վարժանքների մասին՝ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այդ թեմային, հայտնել է, որ հայ զինծառայողի մահվան օրը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին հայտարարելու` Ադրբեջանի որոշումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի վերականգնմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
Նաև Հայաստանի հետ սահմանին․ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն
«Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրով ու տարեկան ծրագրի համապատասխան։ Այդ զորավարժություններն անցկացվում են համակարգումն ամրապնդելու ու երկու երկրների զինված ուժերի առաջատար փորձը փոխանակելու նպատակով, նաև ծառայում են տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Աբդուլաևան։
Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ. Մակունցն ասել է` ինչու