00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշյան էսկալացիայից հետո. ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան հիմա զորավարժություններ սկսում

© REUTERS / StringerТурецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция.
Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը տեղի կունենան ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։ Ինչպե՞ս են դրան արձագանքում ՀՀ Զինված ուժերը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի և Թուրքիայի զորքերի սպասվող համատեղ զորավարժությունները մատուցվում են վառ քարոզչական «սոուսով»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի աշխատակից Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական բախումներից հետո Նախիջևանում անցկացվող այս զորավարժությունները պետք է ցուցադրեն երկու երկրների մարտական «եղբայրության» անխախտությունը, չնայած բուն ռազմական առումով որևէ նոր բան տեղի չի ունենալու։

Пресс-секретарь МИД Анна Нагдалян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (18 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Ադրբեջանը ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. Նաղդալյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի` հուլիսի 27–ին,  հայտարարեց համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական վարժանքների մասին՝ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Դրանցում կներգրավվեն երկու երկրների բանակների անձնակազմերը, զրահատեխնիկան, հրետանային կայանքներն ու ականանետերը, ինչպես նաև ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները:

«Եթե վերլուծենք այդ զորավարժությունները, ապա հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ՝ զուտ ռազմականը և քարոզչականը։ Ռազմական առումով ոչ մի նոր բան չենք տեսնում. նման ձևաչափով զորավարժություններ անցկացվել են նաև նախորդ տարիներին։ Նախիջևանի մերձակայքում գտնվող թուրքական ստորաբաժանումները մտնում են ինքնավար մարզի տարածք, կամ էլ ադրբեջանական զորքերը Նախիջևանից տեղափոխվում են Կարս»,-նշեց Հովհաննիսյանը։

Անցած տարի Նախիջևան էր տեղափոխվել մեկ գումարտակ թուրքական զորակազմ։ Փորձագետը նշում է, որ, դատելով բաց տվյալներից, այժմ էլ նույն քանակությամբ թուրք զինվորականներ են ներգրավվում։ Թեև ներգրավված սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակի և դասակարգման մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Խոսելով քարոզչական ազդեցության մասին՝ Հովհաննիսյանը չբացառեց, որ զորավարժությունները նախաձեռնողները կփորձեն դրանք կապել Տավուշում հակամարտության ակտիվացման հետ և նույնիսկ խաղարկել վերջին մարտերի սցենարը։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
«Ոչինչ բացառել չի կարելի»․ Արգենտինայում ՀՀ դեսպանը՝ սահմանին իրավիճակի սրման մասին

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը դժվարացավ գնահատել երկու բանակների միջև համակարգվածության և ներդաշնակության մակարդակը, քանի որ իսկապես խոշոր համատեղ զորավարժություններ դեռ երբեք չեն եղել: Միայն այդ դեպքում կարելի է ինչ-որ լուրջ և հեռուն գնացող հետևություններ անել։ Բարձրաձայն հայտարարվում է զորավարժությունների «մասշտաբային լինելու» մասին, բայց գործնականում միշտ երևում է, որ թուրքական կողմից ամենևին էլ զանգվածային ուժեր չեն մասնակցում։

«Պետք է հաշվի առնել այնպիսի էական գործոն, ինչպիսին է ստանդարտների և սպառազինությունների տարբերությունը։ Թուրքիայի զինանոցում հիմնականում ՆԱՏՕ-ի նմուշներ են։ Ադրբեջանը, ինչպես մենք գիտենք, հիմնականում խորհրդային/ռուսական արտադրության զենք ունի։ Նրանք որոշ նմանություններ ունեն հակաօդային պաշտպանության մասով, հնարավոր է՝ փորձեն ուշադրությունը կենտրոնացնել հենց դրա վրա»,-ասում է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին

Խոսելով Հայաստանի արձագանքի մասին՝ փորձագետը հիշեցրեց, որ որպես կանոն նման զորավարժություններին սևեռված է հայ զինվորականների ուշադրությունը։ ՀՀ զինված ուժերը բավական օպերատիվ են արձագանքում սահմանից այն կողմ ուժերի և միջոցների ցանկացած տեղաշարժին, և առաջիկա զորավարժություններն այդ առումով բացառություն չեն լինի։

Լրահոս
0