ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 73–ով և դարձել 37 390։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 711 դեպք է գրանցվել։
ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել