00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСергей Саркисов
Сергей Саркисов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա դիմել է հայ և ադրբեջանցի մտավորականությանը, երկու ազգերի բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կոչ անելով դադարեցնել բարբարոսների և ծայրահեղականների այս գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը RBC-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին, տեղի ունեցող բախումներին և բավականին կոշտ տեսակետ արտահայտել։

Обращение Эрика Ананяна и Гарика Григоряна с белого BMW X5 - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

«Իսկական տղամարդը նա չէ, ով բոլորից բարձր է բղավում կամ ապակիներ է կոտրում, իսկական տղամարդն իր հայրենիքը պաշտպանում է ոչ թե օտար երկրում՝ «ուրիշի տանը», այլ՝ նախնիների հողում»,-ասել է նա։ RBC-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Սարկիսովը Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեայի» անունից նամակ-ուղերձով դիմել է երկու ժողովուրդներին։.

«Ես չեմ սիրում հանրային ելույթներ, բայց ավելի շատ չեմ սիրում անիմաստ բռնություն։ Իմ նախապապը սպանվել է ազգային և կրոնական ատելության պատճառով, ճիվաղների կողմից, իսկ պապիս և նրա քրոջը փրկել են հենց նույն ազգության մարդիկ։ Նրանք լավ մարդիկ են եղել, դա արել են՝ վտանգելով իրենց և սեփական ընտանիքը։ Յուրաքանչյուր ազգի մեջ կան մարդիկ, որոնցով հպարտանում են, բայց և կան այնպիսիք, որոնց համար ամաչում են»,- իր ուղերձում նշել է գործարարը։

Նրա խոսքով՝ ինքն ու եղբայրն ունեն շատ լավ, մեծահոգի, արժանապատիվ ադրբեջանցի ընկերներ, և հիմա անհարմար են զգում նրանց առջև։

Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար

«Ես ամաչում եմ այն վանդալների փոխարեն, որոնք որոշել են իրենց ազգային ինքնությունն արտահայտել բռնությամբ և ավերածությամբ։ Ես ամաչում եմ իմ հայ ազգականների ու ընկերների առջև նրանց փոխարեն, ովքեր իրենց հայրենիքից հեռու որոշել են իրենց ազգայնականությունը բարբարոսությամբ արտահայտել՝ ծեծելով և սպանելով մարդկանց միայն ազգային պատկանելության համար»,- նշել է Սարկիսովը։

Նա դիմել է հայ և ադրբեջանցի մտավորականությանը, երկու ազգերի բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կոչ անելով դադարեցնել բարբարոսների և ծայրահեղականների այս գործողությունները։

Автомобиль полиции на дороге в Москве.  - Sputnik Արմենիա
Մոտ 30 մարդու ՌԴ–ից կարտաքսեն հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքներին մասնակցելու համար

«Բացատրեք նրանց, որ մեր ժողովուրդների ավանդույթներին հարիր չէ ծեծկռտուք սարքել այն տանը, որտեղ նրանց հյուրընկալել են, ապրելու, աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել»,- հավելել է Սարկիսովը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Ռուսաստանը, որն այս դեպքում հենց այդ հյուրընկալն է։ Նա կոչ է արել երկու կողմերին խայտառակ չանել իրենց ժողովուրդներին ու նախնիներին։

Գործարարի կարծիքով՝ այն, ինչ վերջին օրերին է տեղի ունենում, պարզապես անշնորհակալ և անհարգալից վերաբերմունքի դրսևորում է «տան տերերի հանդեպ»։ Նա կոչ է արել նաև կանգնեցնել նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս էլ ծայրահեղականություն ու բռնություն են սանձազերծում։

Սարկիսովը տեղեկացրել է, որ իր ընտանիքը պատասխանատվություն է ստանձնում փոխհատուցելու ադրբեջանցի գործարարների՝ հայերի կողմից հասցված վնասները։ Ըստ Սարկիսովի՝ վնաս հասցնողներն այն մարդիկ են, որոնք հիմարի նման կարծում են, թե իսկական տղամարդը նա է, որ բարձր է բղավում կամ ապակիներ է կոտրում։
«Նրանց համար, ովքեր մոռացել են, հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով աչքերի մեջ նայելով է հակահարված հասցնում իրեն կամ իր ընտանիքին վիրավորողին։ Նա, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե երբ հյուր է, այլ երբ իր նախնիների հողի վրա է»,- գրել է Սարկիսովն ու համոզվածություն հայտնել, որ ադրբեջանցի գործարարները ևս կհամաձայնեն իր հետ, և նրանք էլ կփոխհատուցեն ադրբեջանցիների գործողությունների հետևանքով հայերի գույքին հասցված վնասները։

Ոստիկանությունը երեք ադրբեջանցու ձերբակալելու համար դիմել է Մոսկվայի դատարան

Ուղերձի վերջում նա հավաստիացրել է մոսկվայաբնակներին, որ երկու ժողովուրդների ներկայացուցիչները Ռուսաստան են եկել խաղաղությամբ, բարի մտադրություններով՝ ստեղծելու, այլ ոչ թե քանդելու նպատակով։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։ Հետո հարձակումներ եղան նաև հայկական խանութների կամ այլ օբյեկտների վրա Մոսկվայում և այլ քաղաքներում։

 

Լրահոս
0