00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել. ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը դիմել է համապատասխան մարմիններին

© Sputnik / Asatur YesayantsПосольство Армении в России
Посольство Армении в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցյալ գիշերվա իրադարձությունները վկայում են ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Մոսկվայում հայերի վրա հարձակման առիթով։

«Վերջին օրերին շարունակ արձանագրում ենք ադրբեջանական կողմի փորձերը հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու համայնքների միջև հակամարտություն ստեղծելու։ Մասնավորապես, այդ դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների այն առևտրական ու տնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ Ադրբեջանի իշխանության ազդեցության տակ են», - նշված է Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ

Անցյալ գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ սադրանքներով, նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, ևս մեկ անգամ ցուցադրում են ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը։ Այդ սադրանքները նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ լարվածություն մտցնել ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցները ՌԴ համապատասխան մարմիններին տեղեկացրել են անցյալ գիշերվա իրադարձությունների մասին։

«Կարծում ենք, որ պետք է իրավիճակի կարգավորմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկվեն՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։ Ռուսաստանի տարածքում գործող տնտեսավարող օբյեկտներն անկախ ազգությունից ու քաղաքացիությունից պետք է պահպանեն ՌԴ օրենքները», - նշված է հաղորդագրության մեջ։

Սա սադրանք է ոչ միայն հայերի, այլև ՌԴ–ի դեմ. ՌՀՄ–ն` մոսկովյան ծեծկռտուքների մասին

Ելնելով ստեղծված իրավիճակից ու հայկական համայնքին տարատեսակ սադրիչ գործողությունների մեջ ներքաշելու փորձերից` դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին լինել զգոն, զուսպ ու չենթարկվել սադրանքներին, չմասնակցել տարբեր ակցիաներին ու նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների։

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա պետք է անհապաղ կանխել». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին

Մենք շարունակում ենք աշխատել ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան խաղաղությունը պահպանելու սկզբունքին», - նշել է դեսպանատունը։

Ցանկացած սադրիչ դրսևորումների առկայության դեպքում խնդրում ենք անմիջապես հայտնել դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ:

Թեժ գծի հեռախոսահամարներ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն - հեռ. + 7 (966) 118-89-84

Ռուսաստանի հայերի միություն - հեռ. +7 (916) 417-88-82

Ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Դատելով մի տեսանյութից՝ մի խումբ ադրբեջանցիները ծեծել են հայկական համարներով մեքենայում գտնվող տղամարդու։ Դրանից հետո ադրբեջանցիների՝  հայերի վրա հարձակումների այլ տեսանյութեր էլ տարածվեցին։ Նաև տեղեկություն կա, որ հայերից մեկին դանակով վնասվածք է հասցվել։

Ոստիկանները 13 մարդ են ձերբակալել։

Լրահոս
0