00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերին տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու` Ադրբեջանի գործելակերպը։ ԱԳՆ–ն նման հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով տարբեր երկրներում վերջին շրջանում արձանագրված ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Մոսկվայում հարձակվել են հայերի վրա։ Համացանցում հրապարկված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ծեծում հայկական պետահամարանիշով ավտոմեքենայում գտնվող վարորդին, տարեց տղամարդուն, փողոցում կանգնած տղամարդկանց։

«Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,–նշված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն հայտնում է, որ տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է։ Այդ գործողությունները, ըստ ԱԳՆ հայտարարության, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ:

Стычка между армянами и азербайджанцами в Кишиневе - Sputnik Արմենիա
Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ

Միաժամանակ ԱԳՆ–ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, իսկ նման դեպքերում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։

Հայերի ու ադրբեջանցիների մոսկովյան ծեծկռտուքից հետո 13 հոգու են ձերբակալել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Լրահոս
0