00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ քաղաքականացնել առևտուրը. հայ գործարարը ստեղծված իրավիճակից ելքեր է առաջարկում

© Photo : provided by A.BabayanАлександр Бабаян
Александр Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանյան շուկայում աշխատելը շատ ռեսուրսներ է պահանջում, իսկ հայ մատակարարների պաշարները ռուսական չափանիշներով բավականին սահմանափակ են։ Այդ դեպքում ավելի լավ է դրսում միավորել ուժերը, քան մրցել միմյանց հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան շատ ավելի հաջողված կլինի, եթե միահամուռ ուժերով իրականացվի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը։

Ընկերությունը Հայաստանից սննդամթերք (մուրաբա, ջեմ, բանջարեղենի պահածո և այլն) է արտահանում Ռուսաստան` մանրածախ վաճառքի համար։ Նախօրեին «Տվոյ դոմ» մանրածախ ցանցը հրաժարվել է ընդունել նրանց ապրանքը, քանի որ ցանցի սեփականատերն ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովն է։

Очередь за армянскими абрикосами во дворе Армянской церкви (19 июля 2020). Москва - Sputnik Արմենիա
ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը, հայերի միությունն ու եկեղեցու թեմերը հայտարարություն են տարածել

Այս իրավիճակը չի կարող ազդեցություն ունենալ Ռուսաստանում մեր ապրանքի վաճառքի վրա, քանի որ այդ ցանցը Մոսկվայում, Մոսկվայի մարզում ու Վորոնեժում ընդամենը մի քանի խանութ ունի։ Ռուսաստանում ադրբեջանական կապիտալով այլ մանրածախ ցանցեր գրեթե չկան։ Այդ պատճառով դրանց տոկոսային չափաբաժինը ռուսաստանյան մանրածախ վաճառքում զրո, ստորակետ զրո, զրո է», - նշեց Բաբայանը։

 «Այս պատճառով, եթե մեր ապրանք «Տվոյ դոմին» չմատակարարենք, դժվար թե մեր կյանքում որևէ բան փոխվի։ Պարզապես Ռուսաստանի տարածքում նման բաները պետք է անթույլատրելի լինեն։ Մենք տասնյակ տարիներ է` Մոսկվայում ենք ապրում, սակայն նման բան չենք տեսել նույնիսկ 2016 թվականի ապրիլին։ Իմ անձնական կարծիքով՝ առևտրի մեջ սա անթույլատրելի է։ Պետք չէ քաղաքականացնել առևտուրը», - ավելացրեց Բաբայանը։

Արդյո՞ք այդ բոյկոտը գովազդ էր հայկական ապրանքի համար։ Բաբայանը կարծում է, որ հայկական ապրանքը դրա կարիքը չուներ, այն արդեն երկու-երեք տարի է թրենդի մեջ է, բայց լավ փիար եղավ։

Հայաստանը դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական ծիրանի վաճառքն արգելելու հարցով

«Վերջին շաբաթների ընթացքում հայկական ծիրանը, հավանաբար, ամռան ամենաթրենդային միրգը դարձավ: Որոշ «ընկերների» քայլի շնորհիվ, մենք լավ փիառ ունեցանք: Ամբողջ Մոսկվան է հիմա խոսում հայկական ծիրանի մասին», - նշեց Բաբայանը:

Մոսկվաբնակ հայերի ակցիան, ըստ նրա, բավական բարի ու դրական էր: Շաբաթ և կիրակի Մոսկվայի տարբեր կետերում նրանք ծիրան էին բաժանում անցորդներին, որոնք ժպիտով և հաճույքով վերցնում էին:

Фасад магазина Армянский Дом в Москве - Sputnik Արմենիա
Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա. տեսանյութ

Այժմ պետք է մտածել, թե ինչպես խթանել հայկական արտահանումը: Այստեղ ոմանք խոսում են Ռուսաստանի կենտրոնում կամ հարավում մեծածախ առևտրի բազաներ կառուցելու անհրաժեշտության մասին, սակայն գործարարը կարծում է, որ դրանք հազիվ թե արդարացնեն իրենց: Հայաստանից կլոր տարին միրգ ու բանջարեղենի հոսք չկա՝ ամռանն այն ավելի մեծ է, քան ձմռանը: Հավանաբար ավելի ճիշտ կլինի առևտրի տներ ստեղծել դեսպանատան կամ հյուպատոսարանների ղեկավարության ներքո։ Այս քայլը կբարձրացնի հսկայական ցանցերի կշիռը և իր դերը կունենա  բանակցություններում։ Մեջքի հետևում պետություն ունենալով` բիզնեսն ավելի հեշտ կկարողանա լոբբինգ անել իր շահերը։

«Սա դեռ միայն գաղափար է, սակայն հույս ունեմ, որ մենք կհասնենք նաև դրա իրականացմանը», - ասաց Բաբայանը։

Մոսկվայի ՎԴՆԽ-ում 2004 թվականից գործում է «Հայաստան» տաղավարը, սակայն այն ավելի շատ ցուցահանդեսային է և ոչ առևտրային։ Բաբայանը կարծում է, որ համառուսաստանյան խոշոր ցանցերի հետ աշխատանքն այն հազիվ թե կարողանա կորդինացնել։

Հայկական առևտրի տներում ձեռնարկությունները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն ռուսական ցանցերի հետ՝ բայց ոչ  ի վնաս միմյանց, այլ միասին, նկատեց նա։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանում ստիպված ենք աշխատել խոշոր գործընկերների հետ և դրա վրա մեծ ռեսուրսներ ծախսել (ապրանք առաջարկել, գովազդային ակցիաներ  կազմակերպել, շահավետ տեղեր ապահովել ցուցափեղկերի վրա և այլն)։ Բնականաբար, ռուսական չափանիշներով, հայկական արտադրողների ռեսուրսները սահմանափակ են, այդ պատճառով պետք է դրանք ոչ թե վատնել, այլ միավորել, ընդգծեց Բաբայանը։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանելու տեղեր է առաջարկել

Գործարարն առաջարկում է այդ նպատակով Հայաստանում արտահանման գործակալության «մեկ պատուհան» ստեղծել։

««Made in Armenia-ի միասնական ձևաչափ է անհրաժեշտ, բայց գրագետ կազմված։ Դա մեկ օրվա գործ չէ», - ընդգծեց գործարարը։

Նշենք, որ Հայաստանը դեպի Ռուսաստան տարեկան 50-60 մլն դոլարի թարմ միրգ ու բանջարեղեն է արտահանում, իսկ պահածոներ և հյութեր՝ ևս մի քանի միլիոնի։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական պարենի, գինու և կոնյակի սպառման գլխավոր շուկան։

Լրահոս
0