ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ ուժգնությամբ, հուլիսի 25-ին, 27-ին ևս կեսօրից հետո առանձին շրջաններում տեղումներ կդիտվեն:
Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հուլիսի 23-24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում
Մայրաքաղաքում հուլիսի 23-ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհսանի +30․․․+32 աստիճանի։