00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արմեն Ավետիսյան
Ուժեղ կարկուտից հետո Գորիսի համայնքապետարանում հաշվում են վնասները
09:06
9 ր
Կարկտահարության վնասները
Որոտանում յուրաքանչյուր կարկտահատիկ կշռել է 60-70 գրամ
09:16
7 ր
Մարտին Պետրոսյան
Գեղարքունքի մարզը գրոհել են ոչ թե մորեխները, այլ ծղրիդները, որոնք մեծ վնաս չեն հասցնի գյուղատնտեսությանը. Մարտին Պետրոսյան
09:23
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:28
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց

© Sputnik / Asatur YesayantsТренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн
Тренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոման Բերեզովսկին «Փյունիկի» հետ պայմանագրի ավարտից երկու տարի առաջ հեռացավ ակումբից: Մարզիչը պայմանագրով նախատեսված 2,5 տարվա փոխարեն աշխատեց կես տարի։

2019/20 թվականների ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ: Լեգենդար դարպասապահը շարունկում է իր մարզչական գործնեությունը Հայաստանի ազգային հավաքականում, որպես դարպասապահների մարզիչ:

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Բերեզովսկին պատմել է «Փյունիկից» հեռանալու պատճառների և իր ապագա պլանների մասին: Զրուցել է Խաչիկ Չախոյանը։

-Ռոման, «Փյունիկում» Ձեր աշխատանքը ինչպես կգնահատեք։

-Պարզ է, որ ակնհայտ դրական տեղաշարժեր «Փյունիկում» չեղան իմ աշխատանքի ժամանակ: Բայց ասեմ՝ իմ աշխատանքն այնտեղ ուներ որոշ նրբություններ:

Вратарь сборной Армении Арам Айрапетян во время футбольного матча отборочного тура Евро-2020 между сборными Армении и Греции (15 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կտա ազգային հավաքականին Արամ Հայրապետյանի տեղափոխությունը Իրան. Բերեզովսկու կարծիքը

Այն կապված չէր թիմի արդյունքներից: Ես պետք է շարունակեի թիմի ձևավորումը, մարզչական շտաբում հասկանայի, թե ո՞վքեր պետք է աշխատեն ինձ հետ: Այդ ընթացքում պետք է ձևավորվեր նաև թիմի ադմինիստրատիվ կազմը: Բայց կորոնավիրուսի համավարակը զրկեց ինձ պլանավորված աշխատանքը կյանքի կոչելուց:

-Ստացվում է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված պարապուրդն իր դերակատարումն ունեցավ «Փյունիկում» Ձեր մնալու կամ չմնալու գործում։

-Այո, ամեն ինչ կտրուկ փոխվեց: Փոխվեցին ակումբի նախագահի պլանները, ու մայիսի վերջին նա ինձ արդեն տեղեկացրեց, որ ես թիմի հետ աշխատելու եմ մինչև մրցաշրջանի ավարտը: Այնպես, որ «Փյունիկից» հեռանալը ինձ համար անակնկալ չէր:

-«Փյունիկում» աշխատանքը Ձեզ ինչ-որ դրական բան տվեց՝ զուտ մարզչական առումով։

- Այո, իհարկե: Առաջին հերթին ես որոշակի փորձ ձեռք բերեցի որպես գլխավոր մարզիչ: Բացի այդ, ես վերջապես կարողացա ինչպես հարկն է ծանոթանալ հայկական ակումբային ֆուտբոլի հետ: Ես հեռու էի Հայաստանի ներքին առաջնությունից, իսկ այստեղ ադեն շատ նրբություններ հասկացա մեր ներքին առաջնության հետ կապված:

-Եթե նոր առաջարկ լինի հայկական ակումբ գլխավորելու, կհամաձայնե՞ք։

-Անկեղծ ասած, «Փյունիկից» առաջարկ ստանալուց ստանալուց հետո ես առանց երկար մտածելու համաձայնեցի: Ուղղակի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի առջև ինձ պարտավորված էի զգում, քանի որ պայմանավորվածություն կար, որ «Փյունիկը» պետք է գլխավորեի անցյալ տարվա մայիսից: Բայց այն ժամանակ չստացվեց իմ ժամանումը Հայաստան:

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին

Այդ պատճառաով էլ, առանց մանրունքներ ճշտելու, ես համաձայնեցի գլխավորել «Փյունիկն» այս տարվա հունվար ամսից: Եթե հիմա առաջարկ ստանամ հայկական որևէ ակումբից, ապա կճշտեմ՝ ինչ պայմաններ կան, ինչ վիճակում է թիմը, ինչ նպատակներ են հետապնդում, և ինչ պլաններ ունի ակումբի նախագահը: Եվ վերջապես՝ ինչքան է հնարավոր այդ պլանները կյանքի կոչել:

-Իսկ հիմա, բացի ազգային հավաքականում դարպասապահների մարզիչ աշխատելուց, այլ  առաջարկություններ կա՞ն։

Чемпион мира и Европы 1979 года по тяжелой атлетике среди юниоров до 56 килограммов, чемпион СССР 1979 года, серебряный призер чемпионата Европы 1980 года Юрий Саркисян. - Sputnik Արմենիա
7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

-Չէ, հիմա այլ առաջարկեներ դեռևս չունեմ: Մի կողմից էլ ուրախ եմ, որ չունեմ, քանի որ կկարողանամ լիարժեք կենտրոնանալ ազգային հավաքականում աշխատանքի և այն խնդիրների վրա, որոնք կան Հայաստանի գլխավոր թիմում: Բացի այդ, Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի հետ աշխատելով՝ ես անկասկած մեծ փորձ ձեռք կբերեմ: Կարծում եմ՝ բարձրակարգ մարզիչներ են աշխատելու ազգային հավաքականում, և ինձ համար նույնպես դա շատ օգտակար կլինի:

-Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի դիրքում խնդիրներն ինչպես ե՞ք փորձելու լուծել։

- Պարզ է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի թիմի առաջաընթացի և արդյունքի մասին: Ես մի քանի հանդիպում ունեցել եմ Կապառոսի հետ, նրա պլանների մեջ է մտնում նաև թիմի երիտասարդացումը: Ասիտճանաբար թիմում փոփոխություններ կլինեն, բայց մենք չենք մոռանալու նաև արդյունքի մասին, որին հավաքականը ձգտելու է բոլոր խաղերում և մրցաշարերում։

Լրահոս
0