00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցУ торгового центра "Твой Дом" в Москве.
У торгового центра Твой Дом в Москве. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական արտադրության պահածոյացված ապրանքները, հանքային ջուրն ու ալկոհոլը հանել են «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել է, որ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից անհետացել են հայկական ապրանքները։

Ավելի վաղը խանութների ցանցի հայ մատակարարների հետ կապված խնդիրների մասին Facebook-ում հայտնել էր Export Armenia միության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա գրել էր, որ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Твой дом» առևտրի կենտրոնների ցանցից։

«Առավոտյան մեզ դիմեցին հայ խոշոր արտահանողները և պատմեցին, որ ամբողջ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլ մարդկանց (հարևան երկրից), վերացրել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի ու ալկոհոլի մասին է։ «Ընդ որում՝ բոլոր ցուցափեղկերը լցված են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա արդեն սադրանք է` ուղղված Ռուսաստանի առևտրի կենտրոնները մի «Մեծ Լեռնային Ղարաբաղ» սարքելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և մատակարարների նամակագրությունները առևտրի կենտրոնների մենեջերների հետ։ Վերջիններս բացեիբաց հղում են անում ղեկավարության հրահանգին, խոսում են Հայաստանից ներկրված ապրանքների ընդունումը դադարեցնելու մասին։ Դա փաստ է։ Ես այդ մասին տեղյակ եմ պահել համապատասխան մարմիններին»,-ասել է Տողանյանը։

Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Դեսպանի խոսքով` այնպես, ինչպես «Твой дом»-ն է հայ մատակարարներին մերժել նրանց ապրանքները վաճառելու հարցում, ավելի քաղաքակիրթ ձև է, քան այն իրավիճակը, որը ծագել էր «Ֆուդ սիթիում»։

«Այն ժամանակ անվտանգության ծառայությունը պարզապես ուժով դուրս էր շպրտում մարդկանց։ Այստեղ ուղղակի մի ժամում ցուցափեղկերից անհետացան բոլոր հայկական ապրանքները։ Պահեստային տարածքները դադարեցին ընդունել ապրանքները»,-ավելացրել է դիվանագետը։

Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում

Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիներն օրեր առաջ հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները, սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։ Հետո արդեն վաճառականներին հայ գործարարները տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

«Ֆուդ Սիթիի» դեպքերը` Բաքվի քաղաքականության շարունակություն. ՌԴ հայերը բանաձև են ընդունել

Լրահոս
0