00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения
Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում հայկական գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներին ու հայտնել, թե ինչ քայլեր են արվում խնդրի լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում գործող ադրբեջանական շուկայից` «Ֆուդ սիթիից», հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարների «վտարման» հարցով հանդիպումներ է եղել շուկայում աշխատող ավելի քան 20 գործարարի հետ, որոնք խնդիրը լուծելու ծրագրեր ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական գյուղմթերքի խնդրի լուծման առնչությամբ մանրամասներ հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Продавцы абрикосов в торговом комплексе Бухта в Москве - Sputnik Արմենիա
«Ծիրանային պատերազմն» ու ՌԴ-ի հայերի միասնությունը. տրամադրություն բարձրացնող ֆոտոշարք

Հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիներն օրեր առաջ հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները, սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։ Հետո արդեն վաճառականներին հայ գործարարները տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

«Մենք ակտիվ խոսել ենք այդ հարցի շուրջ, հատկապես` ռուսական մեդիաշրջանակներում։ Իրականում Մոսկվայի կառավարության հետ ակտիվ շփումների մեջ ենք, այսինքն` այդ կապը հաստատված է։ Խնդիրը, որը ծագել էր ուրբաթ օրը` արգելափակված բեռնատարների առնչությամբ, շաբաթ օրն իսկ լուծվել է։ Այս պահին արգելափակված բեռնատարներ չկան»,–ասաց Տողանյանը։

Նրա խոսքով` չկա նաև Հայաստանի գյուղմթերքների տարածման խնդիր` շնորհիվ հայ գործարարների, որոնք տեղ հատկացրին վաճառքն իրականացնելու համար։ Սակայն մյուս կողմից «Ֆուդ սիթիի» հետ կապված խնդիրը չի լուծվել, քանի որ հայ վարորդները բեռնատարներով ապրանք չեն կարողանում այնտեղ առաքել։ Դեսպանը հայտնեց, որ հայ վարորդներից ոմանք ինչ–որ ելք են գտել և ամեն դեպքում կարողանում են «Ֆուդ սիթիում» տեղ զբաղեցնել ու իրացնել մթերքը։ Սակայն խնդիրը վերջնական լուծում չի ստացել։

Очередь за армянскими абрикосами во дворе Армянской церкви (19 июля 2020). Москва - Sputnik Արմենիա
Հայաստանը դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական ծիրանի վաճառքն արգելելու հարցով

Տողանյանը հիշեցրեց` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի շուկայում հայկական գյուղմթերքի իրացման խնդրի մասին բարձրաձայնել է նաև ԵԱՏՀ խորհրդի նիստում։ «Նման հարցադրում առաջադրել պետք էր, սակայն դրա լուծումը բարդ, բյուրոկրատական ու երկար քննարկվելիք բան է։ Այսինքն` չենք կարող ակնկալել արագ արդյունք, քանի որ այդ հարցը պետք է քննարկվի երկար ընթացակարգերով։ Հիմա քայլեր իրականացնելու կարիք ունենք, մինչև այդ գործընթացի արդյունքը կլինի»,–ասաց Տողանյանը։

Նա հայտնեց, որ հայկական գյուղմթերքի իրացման համար օպերատիվ հարցերն են լուծում` իրավապահ մարմիններ, Մոսկվայի կառավարության, առևտուրը կարգավորող կոմիտեների հետ քննարկումներ իրականացնելով։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել էր հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Գրիգորյանն ընդգծել էր, որ նման դեպքերն անթույլատրելի են, նա կոչ էր արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

Լրահոս
0