00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից

© AFP 2024 / HAKOB BERBERYAN.Кандидат в президенты от оппозиции Левон Тер-Петросян выступает перед сторонниками (20 февраля 2008). Еревaн
Кандидат в президенты от оппозиции Левон Тер-Петросян выступает перед сторонниками (20 февраля 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 30 տարի առաջ` հուլիսյան այս օրերին, Հայաստանում պատմական իրադարձություն կատարվեց՝ սկսեց գործել առաջին անկախ խորհրդարանը։

 

30 տարի առաջ սկսեց գործել մեր առաջին անկախ խորհրդարանը, երբ դեռ չէր փլուզվել Սովետը

Եվ դա այն դեպքում, երբ իսկի անկախությունը չէինք հռչակել, Խորհրդային Միությունն էլ փլուզված չէր, հակառակը՝ Մոսկվան ամեն ինչ անում էր սոցիալիստական տերությունը պահպանելու համար։ 

Президент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

Այս ամենն իր միանշանակ արտահայտություն էր գտել նորընտիր պառլամենտի կազմում։ Փաստը սա է՝ պատգամավոր ընտրվեցին ավելի քան 150 կոմունիստներ, սակայն Երևանի 80 ընտրատարածքներում հաղթեց Հայոց համազգային շարժումը։

​Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով փաստել է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլից հետո արդեն պարզ դարձավ, որ կոմունիզմի ուրվականը պետք է հրաժեշտ տա մեր հանրապետությանը։ Հայաստանի իշխանություններն այն ժամանակ գործադրեցին վերջին ճիգը՝ հուլիսի 20-ի խորհրդարանի առաջին նիստի բացման նախօրեին ահ ու սարսափ տարածելով, թե իբր զինված ջոկատներն այդ օրը պիտի հարձակվեն խորհրդարանի վրա և կսկսվի քաղաքացիական պատերազմ։ Եվ իսկապես` չկարծեք, թե այդքան անլուրջ էր այդ սպառնալիքը։ Եթե մենք ընկրկեինք, վախենայինք այդ ահաբեկումից, չսկսեինք խորհրդարանի նիստն այդ օրը, թերևս չկարողանայինք խուսափել քաղաքացիական պատերազմից»։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

​Ինչևէ. քաղաքացիական պատերազմ չեղավ, իսկ առաջին անկախ խորհրդարանի կազմը տարիների ընթացքում սկսեց, եթե կարելի է այդպես ասել, ծաղկել ու զարգանալ։ Միգուցե այն պատճառով, որ շատ էին, շատ – շատ՝ 260 հոգի։

Պարզվեց, որ Հայոց համազգային շարժման ցուցակով անցած որոշ պատգամավորներ իրականում դաշնակցական էին կամ ռամկավար-ազատական։

Քանզի այն ժամանակ աշխատում էի Հայոց խորհրդարանում, հիշում եմ, որ երբ ամենաակտիվ պատգամավորներից մեկը՝ Սեյրան Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը դաշնակցական է, Լևոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն ընտրվել էր խորհրդարանի խոսնակ, նախատեց նրան և բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ պատգամավորներից մեկը դուրս էր եկել իշխող կուսակցության կազմից, վայր էր դրել մանդատը և կրկին ընտրվել մեկ այլ կուսակցության ցուցակով։

​«Բարի եղեք դուք էլ նույնը անել, - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանին,- Թե չէ` սիրուն չի ստացվում, մեր՝ ՀՀՇ-ի ցուցակով եք դարձել պատգամավոր, հիմա էլ հայտարարում եք, որ բոլորովին այլ կուսակցության անդամ եք, որը չի կիսում մեր գաղափարախոսությունը»։ 

Բայց առաջին անկախ խորհրդարանի, այսպես ասած, ծաղկունքը անշեղորեն շարունակվում էր և պառլամենտում ստեղծվեցին «Հանրապետություն», «Արցախ», «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբերը։​

Никол Пашинян перед митингом на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Հետո արդեն, օգոստոսի սկզբներին, խորհրդարանում իսկական Ճակատամարտ սկսվեց Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար, քանզի բոլորը շատ լավ հասկանում էին՝ խորհրդարանի խոսնակը երկրի ղեկավար է լինելու, որովհետև ախր հաճախ չենք հիշում, որ հիմա նոր Սահմանադրությամբ ամրագրելով պառլամենտական համակարգը, պարզապես վերադարձել ենք, այսպես ասած, մեր արմատներին, որովհետև 30 տարի առաջ անկախություն հռչակելիս մենք էլի պառլամենտական էինք՝ նախագահ չկար, երկրի նախագահը Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Այն, ինչ կատարվեց 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն այսպես է նկարագրել.

«Այն ժամանակ շատ դժվարությամբ Տեր-Պետրոսյանին անցկացրեցինք, պահանջվում էր 124 ձայն և միայն չորրորդ անգամից ստացվեց։ Սկզբնական շրջանում Լևոնը հիասթափություն չառաջացրեց, վայելում էր նաև դրսի աջակցությունը։ Կարծում եմ` առաջին երկու-երեք տարիներին մենք ապրեցինք ամենաժողովրդավարական շրջանը, նաև Գերագույն խորհրդում էր մթնոլորտը ժողովրդավարական։ Մթնոլորտը սկսեց պղտորվել 1994 թվականին»։

​Եվ այնուամենայնիվ, փաստենք, որ առաջին անկախ խորհրդարանը շատ մեծ գործ է արել։ Բավական է հիշել, որ հենց այդ պառլամենտն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը ու նաև մեր հանրապետության պետական խորհրդանիշները՝ օրհներգը և զինանշանը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

Լրահոս
0