00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1941 թվականին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավում մահացած անձանց ցանկ կկազմվի

© Photo : Public domain«Արմենիա» ջերմանավը
«Արմենիա» ջերմանավը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը հայտնաբերվել է Ղրիմի ափերի մոտ այս տարվա ապրիլին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) ստեղծած ««Արմենիա» ջերմանավ» տեղեկատվական հարթակն այդ նավի խորտակման հետևանքով մահացածների «ժողովրդական ցանկ» կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է ՌԱԸ Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Ֆոկինն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Теплоход Армения - Sputnik Արմենիա
Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն

Հարթակը երկու նպատակ ունի՝ մահացածների ցանկ ստեղծել ու մեկտեղել «Արմենիա» ջերմանավի կործանման պատմությունն ուսումնասիրողներին։

Ֆոկինն ասել է, որ «Արմենիայի» մահացած անձնակազմի ու զինծառայողների հարցի շուրջ որոշ թյուրիմացություն կա։ Իսկ ինչ վերաբերում է մահացած ուղևորներին, որոնք նավ են բարձրացել տարհանման ժամանակ, նրանց թիվը հայտնի չէ։ Ֆոկինի խոսքով՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների տվյալները շատ տարբեր են։

Տեղեկատվական հարթակի ստեղծումը թույլ կտա նաև ձևավորել «Արմենիա» ջերմանավի կործանման առավել հավանական ու ոչ հակասական պատմությունը։

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Ռուսական աշխարհագրական ընկերությունն ապրիլի 27-ին հայտնել էր, որ Սև ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը։ Նավը գտնվել է 1500 մետր խորության, Յալթայի ափից 15 ծովային մղոն (մոտ 28 կմ) հեռավորության վրա։

Որոնումները համառորեն շարունակվել են ավելի քան 35 տարի։ Կենտրոնական ռազմածովային արխիվում գտնվող «Արմենիայի» ողբերգության հետ կապված №19 գործը 1940-ականների վերջին գաղտնագրվել է և անհասանելի դարձել հետազոտողների համար։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Միակ աշխարհագրական կապը գտնվել է 1991թ․-ին Սևծովյան նավատորմի Բժշկական ծառայության թանգարանում (խոսքը վերաբերում է Այու-Դագի շրջանում գտնվող Գուրզուֆ ավանի մոտ օդային հարձակմանը): Սակայն խորությունը և ծովի այդ հատվածում հատակի բարդ ռելիեֆը զգալիորեն բարդացնում էին որոնումները։ Անգամ հայտնի ամերիկացի Ռոբերտ Բալլարդը, որը հայտնաբերել է խորտակված «Տիտանիկ» և «Բիսմարկ» նավերը, իր բոլոր բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հանդերձ չկարողացավ գտնել «Արմենիան»։

Գերմանական զորքերը 1941 թ․-ի սեպտեմբերի վերջին գրավեցին Պերիկոպը և մտան Ղրիմ։ Կարմիր բանակը մարտերով նահանջեց դեպի Սևաստոպոլ՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազա։ Նոյեմբերի սկզբին սկսվեցին հրետակոծություններն ու քաղաքի պաշարումը, սակայն վիրավորներին, կանանց ու երեխաներին դեռ կարելի էր տարհանել ծովով։ Հենց դրանով էլ զբաղվեց «Արմենիա» ջերմանավի անձնակազմը՝ փորձառու կապիտան Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ։

6000 տոննա ջրատարողությամբ, 112 մետր երկարությամբ նավը խաղաղ ժամանակ հարմարավետ նավախցիկներում մինչև 980 ուղևոր էր փոխադրում։ 1941-ի ամռանը «Արմենիան» դարձրին հոսպիտալ, օգոստոսից սկսած այն հասցրեց 15 երթ իրականացնել և Ղրիմից մայրցամաք տեղափոխել Կարմիր բանակի 15 հազար վիրավոր զինվորի: Պատերազմի տարիներին նման վերասարքավորված ջերմանավերը Սև ծովի տարածքում ավելի քան 412 հազար մարդ են տարհանել ու փրկել։

Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

Լրահոս
0