00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը

© Sputnik / Hayk PetrosyanПолитолог, главный редактор журнала "Россия в глобальной политике" Федор Лукьянов
Политолог, главный редактор журнала Россия в глобальной политике Федор Лукьянов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետը կարծում է, որ տեսանելի ապագայում Ղարաբաղյան հակամարտության կողմերի ու արտաքին խաղացողների հիմնական խնդիրն այն է, որ դանդաղ գործող ականը չպայթի։

«Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր, Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի պրեզիդիումի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծում է այն գործոններն ու հանգամանքները, որոնք հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացման կատալիզատոր են դարձել, պարզաբանում է՝ ինչու Ռուսաստանը Թուրքիան չէ, ու ինչու տեսանելի ապագայում հնարավոր չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը։

— Պարոն Լուկյանով, անցյալ շաբաթ Հայաստանին ու Ադրրբեջանին երևի մեկ քայլ էր մնում մինչ լայնածավալ հակամարտություն։ Կորոնավիրուսի ֆոնին դեռ վերջերս թվում էր, որ տարածաշրջանը ապահովագրված է նման արտակարգ իրավիճակներից։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է խթանել սրացման ներկա փուլը։

— Հասկանում եք` տարին լրիվ անոմալ է հենց կորոնավիրուսի պատճառով։ Համավարակներ, համաճարակներ նախկինում էլ եղել են ու տնտեսական վնաս են հասցրել։ Սակայն նման ծավալի տնտեսության ու ամբողջ սոցիալական ու քաղաքական կառուցվածքի գլոբալ փակում երբեք չի եղել։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ համաշխարհային մթնոլորտի վրա, այն ընկել է անաբիոզի մեջ, երբ երկրները «վերադարձել են իրենք իրենց մեջ», իսկ հետո, երբ աշխարհը սկսեց դուրս գալ այդ վիճակից, վերադարձան նախկին բոլոր հակամարտությունները։

Ընդ  որում, իրավիճակը երկրների ներսում բավականին լարված է։ Դա կապված է և՛ տնտեսական կորուստների հետ, և՛ սոցիալական շոկի, որը պետություններն ապրել են համավարակի պատճառով։ Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, որ ամեն ինչ լարված է դարձել  ու տեղ-տեղ` բավականին ագրեսիվ։

Նույնիսկ ԱՄՆ-ում դա առկա հակասությունների հզոր կատալիզատոր է դարձել։ Ես հակված չեմ հայ-ադրբեջանական դիմակայությունը համավարակի հետ ուղղակիորեն կապելու, սակայն այն, որ համավարակը բավականին ուժեղ լարել է միջազգային մթնոլորտը, անկասկած է։ Իսկ այդ մթնոլորտում ցանկացած վիճելի գոտի, նույնիսկ ոչ այդքան նշանավոր, կարող է շատ ավելի ուժեղ պայթել, քան դա կլիներ ավելի կարգավորված ու բարեկեցիկ շրջաններում։ 

— Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանային ու գլոբալ բախումների արձագանքը գրեթե միշտ հասնում է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտուն։ Որքա՞ն է խնդիրը մնալու որպես «դանդաղ գործող ական», որը պատրաստ է ցանկացած պահի պայթել։

— Եթե լինենք շատ իրատես, ոչ թե պատրանքներով ապրենք, ապա առաջիկա շրջանում խնդիրն այն է, որ դանդաղ գործող ականները (իսկ Ղարաբաղյան հակամարտությունը դրանցից մեկն է) չպայթեն, չգործեն։

Ցավոք, համաշխարհային նման մթնոլորտում պետք չէ որևէ խնդրի կամ հակամարտության լուծում ակնկալել։ Համաշխարհային ամբողջ համակարգը ձևափոխվում է մի վիճակի, երբ յուրաքանչյուր պետություն դեմքով իր կողմ է շրջված։ Յուրաքանչյուր պետություն փորձում է ապահովել սեփական կայունությունն ու ամրությունը։

— Այո, Ղարաբաղյան հակամարտությունը միշտ առանցքային ներքաղաքական գործոն է եղել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար․․․

— Իհարկե։ Ավելին, այն իրավիճակում, երբ ներքին խնդիրները, մարտահրավերներն ու տրամադրություններն ավելի կարևոր են դառնում, քան արտաքին քաղաքական ռազմավարությունները, ոչ մի հակամարտություն էլ չի լուծվի։ Դա վերաբերում է հատկապես Ղարաբաղյան հակամարտության պես հակամարտություններին։ Նման հակամարտություններում հարցը վերաբերում է ազգային զգացմունքներին, դրանք շատ սերտ կապված են ներքաղաքական իրադրության հետ։ Առաջնորդները (Հայաստանի ու Ադրբեջանի) չեն կարող իրենց թույլ տալ որևէ բան անել արտաքին քաղաքականության մեջ՝ հաշվի չառնելով ներքին հետևանքները։ իսկ ներքին հետևանքները շատ ավելի սուր ու մասշտաբային են։ Հենց այդ պատճառով էլ ոչ ոք հիմա չի համարձակվի «ականազերծել», քանի որ դա կարող է չափազանց բացասական արձագանք առաջացնել այդ երկրների ներսում։

— Այս օրերին Հայաստանում շատ է խոսվում դաշնակիցների մասին։ Ուշադրության կենտրոնում իհարկե Ռուսաստանն է, հաշվի առնելով երկկողմանի պայմանագրային պարտավորվածությունները, ռազմաբազայի առկայությունը և այլն։ Սակայն հայ հանրության մեծ մասի տեսակետի համաձայն՝ Մոսկվայի դիրքորոշումը չափազանց բալանսավորված էր, եթե ոչ իներտ։ Դրան հակառակ` Թուրքիան միանշանակ Ադրբեջանի կողմն է բռնել։ Ինչո՞վ են առաջնորդվում տարածաշրջանային երկու ուժային կենտրոնները։

— Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը մի շարք պատճառներով չի կարող իրեն թույլ տալ բառերով միանշանակ աջակցել հակամարտության կողմերից մեկին։ Եկեք իրերն իրենց անուններով անվանենք։ Հայաստանը Թուրքիայի թշնամին է։ Այս հակամարտության մեջ Թուրքիան բալանս պահելու անհրաժեշտություն չունի։ Կա մտերիմ պետություն՝ Ադրբեջանը, կա թշնամական Հայաստանը։ Մոսկվայի դեպքում ամեն ինչ այլ է։ Բաքուն Մոսկվայի թշնամին չէ։ Դրա հետ նորմալ հարաբերություններ են զարգանում, այն կարևոր գործընկեր է Կասպից ծովում։ Այդ պատճառով Ռուսաստանը շատ ավելի բարդ, դիվերսիֆիկացիոն դիրքորոշում ունի, որը կապված է բալանսը պահողի որոշակի դերակատարության հետ։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել

Ռուսաստանը Հարավային Կովկասում շատ ավելի կարևոր ու ազդեցիկ է, քան Թուրքիան, այդ պատճառով այն պետք է ավելի զգույշ վարվի։ Ի տարբերություն Անկարայի` Մոսկվան չի կարող թույլ տալ իրեն պոպուլիստական հայտարարություններ ու քայլեր անել։ Ընդ որում, Թուրքիայի համար հեշտ է նման հայտարարություններ անել, քանի որ այն, իմ կարծիքով, չի պատրաստվում իրականացնել դրանք։

Այն հնարավորինս հռետորաբանական ու բարոյական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Սակայն խոսք չկա այն մասին, որ Թուրքիան ուղղակիորեն միջամտի այդ հակամարտությանը։   Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիային միայն դա էր պակաս՝ հաշվի առնելով, որ այն խրված է սիրիական ու լիբիական գործերի մեջ։

Թուրքիայի կեցվածքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Սակայն միաժամանակ չենք մոռանում, որ Ռուսաստանը, որը Հայաստանի գործող, այլընտրանք չունեցող ռազմական դաշնակիցն է, դրա տարածում ռազմաբազա ու հանրապետության առաջ պարտավորվածություններ ունի։ Անհրաժեշտության դեպքում այդ պարտավորվածությունները չկատարելը ծանր հարված կլինի Ռուսաստանի համբավի վրա։ Ոչ ոք դա չի ուզում ու թույլ չի տա։

Իհարկե, Ռուսաստանին ամենևին էլ պետք չէ լուրջ հակամարտություն։ Հենց այդ պատճառով այն այդպիսի նուրբ գիծ է անցկացնում։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն Թուրքիայի, որն Ադրբեջանին մեծ հաշվով ոչինչ պարտավոր չէ, Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, եթե հանրապետությանը անկախության, անվտանգության և այլ սպառնալիքներ կան։

«Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար». արևելագետը ասել է` ով է Հայաստանի դաշնակիցը

Լրահոս
0