ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգերով տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ավտոճանապարհին։
«Սահմանն ամուր է». Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան
Տեսանյութում նշվում է, որ հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում, երկաթբետոնե ծածկի հաստությունը՝ 10 սմ: Տեղադրվելու են նոր ազդանշանային պլաստիկ սյուներ, պայմանագրային արժեքը՝ 1 մլրդ 794 մլն դրամ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։
Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ականներին։
Հիշեցնենք` Փաշինյանի հրապարակած նախորդ տեսանյութը Սյունիքի մասին էր։