00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր ատոմակայան պաշտպանված է ՄԱԳԱՏԷ–ի բանաձևով։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ` ռազմական, միջուկային, ինչպես նաև ատոմակայանի համապատասխան ներկայացուցչի հետ` պարզելու, թե Մեծամորի ատոմակայանին հարվածելու` Ադրբեջանի սպառնալիքն ինչ կշիռ ունի։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի` Մեծամորի ատոմակայանին հարվածելու վերաբերյալ սպառնալիքները մեծ արձագանք ստացան ու բավական քննարկվեցին։ Հարցն այն է, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ պատերազմող երկրները միմյանց սպառնան ատոմակայանի ոչնչացմամբ։

Արդյունաբերության ոլորտի փորձագետները նշում են` նման արտահայտություններ թույլ տվողները, ամենայն հավանականությամբ, վատ պատկերացում ունեն ոչ միայն միջազգային իրավունքի, այլև ֆիզիկայի և աշխարհագրության օրենքների մասին։

«Նույնիսկ ամենաանգրագետ մարդն իրեն թույլ չէր տա նման արտահայտություններ` գիտակցելով, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել ռադիոակտիվ վթարները տարածաշրջանի համար։ Բացի այդ, ատոմակայանին հարվածելն արգելված է ոլորտը կարգավորող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայատոմ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ 1986–ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո ռադիացիոն ֆոնը բարձրացել էր ոչ միայն Սովետական Ուկրաինայում և Բելառուսում, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Նման հարվածի դեպքում (նույնիսկ եթե տեսականորեն այն հաջող լինի), պաշտպանության ոչ մի համակարգ ի վիճակի չէ ռադիոակտիվ աղտոտվածությունից զերծ պահել Հայաստանի հարևան երկրները (իսկ թե որ երկրներով ենք շրջապատված, բոլորին է հայտնի)։

Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

«Այսպես թե այնպես, ատոմակայանում կան ռադիացիոն պաշտպանության համապատասխան համակարգեր, որոնց մասին, սակայն, հրապարակային շատ բան ասել չենք կարող։ Հիմա ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե այն մասին, թե հարվածի դեպքում ինչպես կտարածվի աղտոտվածությունը, այլ նշել` ոչ ոք թույլ չի տա նման հարված, քանի որ այն Հայաստանի սահմաններից դուրս շատ երկրների է սպառնում»,–ասաց Պետրոսյանը։

Բացի այդ, այնպես չէ, որ Մեծամորի ատոմակայանի վրա կարելի է այդքան հեշտությամբ հարձակվել, քանի որ այն ՀՀ հզոր հակաօդային պաշտպանության ներքո է։ Ավելին, կայանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի (սա տարիներ առաջ միասին կյանքի էին կոչել Հայաստանն ու Ռուսաստանը) պաշտպանության օբյեկտ է համարվում։

Ադրբեջանը հուսահատության մեջ է․ ԱԳՆ-ն անդրադարձել է ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքին

Այսինքն` ատոմակայանը պաշտպանում են Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ ուժերը միաժամանակ։

Ատոմակայանի վրա հարձակումը միջազգային իրավունքի տեսակետից ատոմային ահաբեկչություն է համարվում։ Դեռ 1987–ին ՄԱԳԱՏԷ–ի կոնֆերանսի ժամանակ Ատոմակայանների պաշտպանությունը զինված հարձակումներից պաշտպանելու բանաձև էր ընդունվել։ 

ՄԱԳԱՏԷ-ի դերը միջուկային օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներին հակազդելու գործում կարևորվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001-ին (1373 բանաձև) և 2004-ին (թիվ 1540 բանաձև) ընդունած բանաձևերում։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանը ԼՂ կարգավորման գործընթացը վերադարձրեց 2016թ.-ի ապրիլ. Աննա Նաղդալյան

ՄԱԿ-ի Հակաահաբեկչական ռազմավարությունում ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներին խորհուրդ է տրվում աջակցել ահաբեկչություններից արդյունավետ պաշտպանության գործում:

Ատոմակայանների վրա հարձակման միտքն այնքան վայրենի է թվում, որ այն վերագրվում է բացառապես ահաբեկիչներին, այլ ոչ թե պետություններին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, և դեռ սեփական ատոմակայանը կառուցելու ակնկալիքներ ունի։ 

Պետք է փաստել` առանց ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցնելու`հնարավոր չէ ո՛չ կառուցել, ո՛չ էլ շահագործել ատոմակայան (ոչ ոք դրա համար չի վաճառի սարքավորումներ, անհրաժեշտ նյութեր)։ Ուստի հարց է առաջանում` արդյո՞ք ՄԱԳԱՏԷ–ն ատոմակայան կառուցելու հավանություն կտա մի երկրի, որն իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել։

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի ատոմակայանը հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը փաստում է` հակառակորդն ադեկվատ չի գնահատում իրավիճակը և դրա հետևանքները։

«Ատոմակայանը պաշտպանված է բոլոր առումներով, այսինքն` այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որ այն անգամ վթարի ժամանակ է պաշտպանված։ Նման նորմեր է պահանջում նաև ՄԱԳԱՏԷ–ն։ Ատոմակայանը հայ–ռուսական համատեղ հրամկետից պաշտպանվում է հակաօդային, հակահրթիռային միջոցներով»,–ասաց Հարությունյանը։

Այսինքն, ըստ նրա, եթե անգամ Ադրբեջանը նման քայլի գնա և հարվածի ատոմակայանին, ապա հրթիռը «տեղ հասնելու» համար պետք է օդային պաշտպանություն մի քանի շերտեր կարողանա ճեղքել։ Մասնավորապես, եթե հրթիռային համակարգ օգտագործեն, ապա հակաօդային հայկական և ռուսական համակարգերը գործի կդրվեն` Ս-300, Ս-300Վ, Տոր, Ս-125, ԲՈՒԿ, Օսա–ԱԿ։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании Совета МИД стран членов ОДКБ в формате видеоконференции (26 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձեց միակողմանի զիջումներ պարտադրել, բայց ապարդյուն. Մնացականյան

Այս ամենից բացի, ըստ պաշտպանության նախկին նախարարի, կա նաև հարցի քաղաքական կողմը։ Եթե Ադրբեջանը հարվածի ատոմակայանին, ապա ուժի մեջ կմտնի ռազմական բազայի մասին հայ–ռուսական պայմանագիրը։ Այսինքն` Ադրբեջանի գործողությունները կդիտարկվեն որպես ագրեսիա ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև Ռուսաստանի։ Հարությունյանը հայտնեց` Մեծամորի ատոմակայանին հարվածելու դեպքում վնաս է կրելու նաև Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի» համապատասխան մասնագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ատոմակայանի պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է, ուստի ադրբեջանական կողմի հոխորտանքներն անիմաստ են։

«Եթե Ադրբեջանը նույնիսկ նման փորձ անի, էական վնաս չի կարող հասցնել ատոմակայանին։ Հարցն այն է, որ բոլոր տեսակի հարվածներից պաշտպանության` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեխանիզմ է գործում»,–ասաց մասնագետը։

Մյուս կողմից` մասնագետը հայտնում է, որ եթե անգամ Ադրբեջանը նման փորձ անի, այդ հարվածը տեղ չի էլ հասնի, քանի որ բավականին լավ տեխնիկա կա այդ հարվածները «որսալու» համար։

Ատոմակայանի մասնագետը չի կարծում, որ նույնիսկ նման փորձ կարվի, քանի որ այդ հարվածն ուղղված չի լինելու միայն Հայաստանին. այն կվնասի ողջ տարածաշրջանին, այդ թվում Ադրբեջանին ու Թուրքիային (ՀԱԷԿ–ից թուրքական սահման հեռավորությունը շուրջ 30 կմ է, իսկ մինչև Նախիջևանի ինքնավար հանրապետություն 60-70 կմ է,–խմբ.)։ Մասնագետները հասկանում են, որ նման քայլ չի արվելու։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0