ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի –Sputnik. ԵԱՏՄ երկրների վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում հոկտեմբերին։ Տեղեկությունը Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Երևանում անցկացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը։ Ուրախ եմ, որ այդ հարցի շուրջ արդեն որոշում ենք կայացրել։ Այնպես որ հոկտեմբերին բոլորիդ սպասում եմ Երևանում», –ասել է Փաշինյանը։
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հավաքվել են Մինսկում` քննարկելու մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելուն և անդրսահմանային շուկաներում մրցակցությունն ապահովելուն ուղղված հարցեր։ Հարցերի թվում են գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, ԵԱՏՄ–ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման և համակարգերի հետագա զարգացման համաձայնագրի իրականացումը։
Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և ունի 5 անդամ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։