00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը»․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

© Sputnik / Виктор ТолочкоСовместное фотографирование глав делегаций Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск
Совместное фотографирование глав делегаций Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն ընդգծեց, որ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ԵԱՏՄ անդամ երկրների ու ժողովուրդների սերտ կապերի ու բարեկամության վրա, ինչով էլ պայմանավորվում է դրա արդյունավետությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը: Այս մասին այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր միությունը պատվով դուրս եկավ այդ փորձության միջից, ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակում ու ցույց տվեց, թե ինչ կարևոր դեր ունի մեր երկրների քաղաքացիների կյանքում»,- ասաց Փաշինյանը:

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
Բաքվի հետ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն. Փաշինյան

Վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ն այս ընթացքում ոչ մի վայրկյան չի դադարեցրել աշխատանքները: Կարևոր հարցերի քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը շարունակվել է հեռավար միջոցով: Նա նաև ընդգծեց, որ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ԵԱՏՄ անդամ երկրների ու ժողովուրդների սերտ կապերի ու բարեկամության վրա, ինչով էլ պայմանավորվում է դրա արդյունավետությունը:

«Ինձ համար հատկապես կարևոր է ընդգծել համագործակցության ու փոխօգնության այն բարձր մակարդակը, որ մենք այս օրերին զգացինք միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության»,- ասաց Փաշինյանը՝ հատուկ շնորհակալության խոսք ուղղելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ու փոխվարչապետ Ալեքսել Ավերչուկին՝ բոլոր խնդիրներին, մասնավորապես կապի ու փոխադրումների անխափան կապի հարցում օպերատիվ կերպով արձագանքելու համար:

Այս ամենը, ըստ Փաշինյանի, ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել ՀՀ-ի տնտեսության համար:

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги  - Sputnik Արմենիա
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Վարչապետն անդրադարձավ նաև բելառուսական «Բելավիա» ավիաընկերության աշխատանքներին, որն ի հեճուկս համավարակի, այս ամիսների ընթացքում չի դադարեցրել Հայաստանի հետ ուղևորափոխադրումները:

Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց նաև կորոնավիրուսի համաճարակի՝ ՀՀ տնտեսության վրա թողած բացասական ազդեցության հետևանքները՝  նշելով, որ այն հարվածել է ՀՀ տնտեսական բոլոր բնագավառներին՝ առանց բացառության:

Նշենք, որ Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են նաև Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես  նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն այս ձևաչափով առաջինն է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Ինչպե՞ս լուծել ԵԱՏՄ-ում բեռների փոխադրման խնդիրները․ նոր մարմին է ստեղծվել

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և ունի 5 անդամ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Լրահոս
0