00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը

© Sputnik / Aram NersesyanАрцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван
Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հայտարարած զորավարժությունների ընթացքում հայ-ռուսական համատեղ միջոցառումներ են իրականացվելու ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը  Թուրքիայում է, այնտեղ հանդիպումներ է անցկացնում, Թուրքիան էլ Ադրբեջանին ռազմական աջակցության մասին է հայտարարում, այսօր էլ Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Բաքու է ժամանել։ Տեղեկությունը Իջևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Социальная дистанция во время летнего призыва (1 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Զորակոչն ու զորացրումն իրականացվում են բնականոն, հետաձգում չի լինելու. Հովհաննիսյան

«Զավեշտալի մի բան է ստացվում։ Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով, մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ, եթե այս ընթացքում՝ այս մարտերից հետո, հրատապ կարիք կա այդ ինքնաթիռով ինչ-որ բան տեղափոխելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»,- Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, հնարավո՞ր է արդյոք նրանք Տավուշում գործի անցնեն, Հովհաննիսյանը նշեց, որ նման լուրեր չունի, բայց Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին երբեք էլ միայն խոսքով չի եղել։

Հետաքրքիր մի հանգամանք էլ կա՝ Ռուսաստանի հարավային և արևմտյան ռազմական օկրուգներում այսօր զորավարժություններ են սկսվել։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց՝ ինքն իրավասու չէ տարածաշրջանային այս իրադարձություններն իրար կապել։ Ռուսաստանը մեծ պետություն է՝ հզոր բանակով և հաճախ կարող է նման գործողություններ իրականացնել, ես չեմ կարող դրանք կապել քաղաքական իրադարձությունների հետ։

«Միայն կարող եմ ասել, որ ՀՀ զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորաբար 102-րդ ռազմաբազայի հետ ունեն նաև այդ շրջանակում՝ այս  ընթացիկ զորավարժությունների ընթացքում, համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։ Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ-ից կներգրավվեն մոտ մեկ գնդի հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված բոլոր խնդիրները լիովին կատարում է, ընթացող ռազմական գործողությունների առումով լիովին ինքնաբավ են։

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

Լրահոս
0