00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ադրբեջանում առկա հակահայկական ծայրահեղ ռասիզմը սնուցում է Թուրքիան. Մելքոնյան

© Sputnik / Asatur YesayantsРубен Мелконян в гостях у радио Sputnik Армения
Рубен Мелконян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրաման հավանականությանը:
Մելքոնյան. «Թուրքական հնարավոր ներխուժման ազդեցիկ հակամիջոցը հայ-ռուսական համագործակցությունն է»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավման հարցը դիտարկում է երեք հարթությունում: Ըստ նրա՝ նախ՝ թուրքական ներգործությունը նկատելի է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության թեժացման գործում, այսինքն՝ հակահայկական ծայրահեղ ռասիզմը, որն առկա է Ադրբեջանում, սնուցվում է նաև Թուրքիայի կողմից, ինչը կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցություն այս կոնֆիլկտին:

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Ինչպես է հակառակորդը հաղթահարում վախը. իրավիճակը` արցախա-ադրբեջանական սահմանին

«Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ թուրքական զինված ուժերը տարատեսակ մասնակցություն ունեն Ադրբեջանի բանակի վերապատրաստման, արդիականացման և այլ գործընթացներում: Արդեն շատ է խոսվում Նախիջևանում թուրքական զինուժի ներկայության մասին, ինչը նույնպես կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց թուրքագետը:

Իսկ երրորդ հարթությունն, ըստ Մելքոնյանի, այն է, որ Թուրքիան լինելով անկանխատեսելի պետություն՝ արդեն քանիցս ապացուցել է, որ հարգանք չունի այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ և առիթի ու հնարավորության դեպքում ոտնահարում է այդ նորմը: Մելքոնյանը վկայակոչում է մի քանի օրինակ՝  նշելով Սիրիայի նմատմամբ Թուրքիայի ոտնձգությունը, Կիպրոսի օկուպացիան, ներխուժումը Իրաք, ինչպես նաև ինտերվենցիան Լիբիայում: 

Ադրբեջանցիներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի՝ աչքի տակը վնասվել. ինչ է կատարվել Լոնդոնում

«Այսքանից հետո հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում Թուրքիային ներխուժել նաև Հայաստան, այսինքն՝ թուրքական ծավալապաշտական քաղաքականության մեջ բնական է, որ Հայաստանի հանդեպ ատելության պարագայում Հայաստան ներխուժելու հավանականությունը միշտ էլ կա: Վերջերս հրապարակվեց ծրագիր, որ Թուրքիան ունեցել է գծված սխեմա Հայաստան ներխուժելու հետ կապված, ինչն, ըստ էության, նորություն չէ մասնագետների համար, որովհետև Թուրքիան ամեն տարի պատրաստում է համապատասխան սցենար՝ հավանականության և հարմար առիթի դեպքում Հայաստան ներծուժելու համար»,- ընդգծեց Մելքոնյանը: 
Թուրքագետը հիշեցնում է, որ 1992-94 թվականներին Թուրքիան երկու անգամ գրեթե հասել էր այդ սահմանագծին, թուրքական զորքերը բերվել էին մարտական պատրաստավծության առաջին աստիճանի, բանակի հրամանատարները հայտարարում էին, որ պատրաստ են ներխուժել Հայաստան, և միայն Ռուսաստանի անմիջական միջամտությամբ այդ ամենը կանխվեց:

Один из гражданских автомобилей, поврежденных беспилотником противника  - Sputnik Արմենիա
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը

Մելքոնյանի համոզմամբ՝ թուրքական սպառնալիքի ու հնարավոր ինտերվենցիայի դեմ միակ ազդեցիկ հակամիջոցը հայ-ռուսական ռազմաստրատեգիական համագործակցությունն է ու դրա խորացումը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկ խաղաղ բնակիչ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։

Ինչ իրավիճակ է Արցախում և ՀՀ մյուս սահմանագոտիներում․ մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը

Լրահոս
0