00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը

© Photo : Facebook / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնОдин из гражданских автомобилей, поврежденных беспилотником противника
Один из гражданских автомобилей, поврежденных беспилотником противника  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան քայլ առ քայլ ցույց է տալիս, թե ինչպես է պայթում ադրբեջանական հերթական սուտ քարոզչության փուչիկը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու հայտարարություններն առ այն, որ հայկական զինված ուժերի զորանոց և պահեստազորային մեքենա են ոչնչացրել, իրականության հետ աղերս չունեն: Սկզբում Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց տեսանյութ, որում իբր պայթեցվում է հայկական զորանոց։ 

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արդեն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ տեսանյութում ցուցադրված է հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված ԱԻՆ-ի մեքենան։

Որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց ևս մեկ տեսանյութ, որում իբր հայկական բանակի մարտական դիրքեր օգնության հասնող պահեստազորային մեքենա է պայթեցվում։ Համեմատելով ադրբեջանցիների կողմից հրապարակված երկու տեսանյութերը՝ կարող ենք եզրակացնել, որ երկու հատվածներն էլ գտնվում են նույն տարածքում` իրարից ընդամենը մի քանի տասնյակ մետր տարբերությամբ:

Տեսանյութերից արված սքրինշոթերում երևում են նույն առարկաները, դրանցից մեկը նման է բեռնատարի։

© Photo : Screenshot / Youtube / Azərbaycan Respublikası Müdafiə NazirliyiԼուսանկարը վերցված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հրապարակած տեսանյութից
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը - Sputnik Արմենիա
Լուսանկարը վերցված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հրապարակած տեսանյութից
© Photo : Screenshot / Youtube / Azərbaycan Respublikası Müdafiə NazirliyiԼուսանկարը վերցված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հրապարակած տեսանյութից
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը - Sputnik Արմենիա
Լուսանկարը վերցված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հրապարակած տեսանյութից

Դիտենք երրորդ նկարը: Հայկական կողմը տեղեկացնում է, որ նկարում պատկերվածը քաղաքացիական մեքենա է, որը գնդակոծվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը՝ ստանալով այրվածքներ:Հավանաբար, նա այդ պահին գտնվել է մեքենայի մեջ կամ դրա կողքին։ 

© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնՇրջանակի մեջ ներկայացված է հակառակորդի անօդաչու թռչող սարքով վնասված քաղաքացիական ավտոմեքենա
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը - Sputnik Արմենիա
Շրջանակի մեջ ներկայացված է հակառակորդի անօդաչու թռչող սարքով վնասված քաղաքացիական ավտոմեքենա

Այս լուսանկարի ֆոնային հատվածում երևում է «Գազ-66» մեքենա, որը հիշեցնում է վերը ներկայացված սքրինշոթերում եղած բեռնատարը:

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները նախ հարվածել են քաղաքացիական մեքենային, այն անվանելով «զորանոց», այնուհետև երկրորդ մեքենային՝  ԱԻՆ-ի բեռնատարին, որն էլ համարել են պահեստազորային մեքենա։

Հայկական կողմը ադրբեջանցիների տեսանյութերի հրապարակումից առաջ էլ հաղորդել էր, որ Չինարիում երկու մեքենա է վնասվել, ընդ որում՝ ԱԻՆ-ի մեքենան մոտեցել է առաջին մեքենայի պայթեցման հետևանքները չեզոքացնելու և վիրավորին օգնելու համար։

Լրահոս
0