00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Արսեն Թորոսյան
Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան
10:09
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական հեղինակություն «Վստրեչի ապերը» կալանավորվել է

Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Վստրեչի ապեր» մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանին առաջադրված մեղադրանքից ու բազմադրվագ քրեական գործից:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Վստրեչի ապեր» մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել: Դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, նախաքննությունը պարզել է, որ Ա.Վարդանյանը, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի իր կնոջ հետ պայմանավորվել է վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ  և համաներման մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Հետախուզվող Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն - Sputnik Արմենիա
Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

Արդյունքում 2019թ. հունվարի 17-ին դատարանը որոշում է կայացրել համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործով իրականացված քննչական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է նաև, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող և գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու ու իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Բացի այդ, Ա.Վարդանյանը հափշտակել է իր նախկին մերձավորին պատկանող 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ BMW X6 մակնիշի ավտոմեքենան: 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ Երևանի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել և բացահայտ հափշտակել ավտոմեքենան: Իսկ սեփականատիրոջը հարվածներ են հասցրել, գցել գետնին ու հեռացել: Ավելի ուշ սակայն պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատիրոջը նաև առևանգել են: 2019թ. ամռանը Վարդանյանը նման հանձնարարություն է տվել իր եղբոր որդուն: Վերջինը ներկայացնելով, թե իբր Ա.Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, տղամարդուն տեղափոխել է Վարդանյանի առանձնատուն, որտեղ տևական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության:

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Որոշ ժամանակ անց Վարդանյանը կազմակերպել է առևանգված անձի սպանությունը, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նա իր մարդկանց հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել ր նախկին մտերիմին, որի հետ այդ պահին արդեն թշնամական հարաբերություններ է ունեցել և հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»

Այդ նպատակով նրանցից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սևացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով և նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, հրազենից կրակոցներ է արձակել, որոնցից վիրավորվել են ոչ միայն այդ անձը, այլև  արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով:

Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք,՝ Վարդանյանի նկատմամբ 2020թ. մարտի 5-ին հետախուզում էր հայտարարվել: 2020թ. հուլիսի 12-ին նա հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Լրահոս
0