00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը ձմռանը կարող է վերադառնալ․ նոր բացահայտում

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցТест-системы для диагностики коронавируса в Краснодарском крае
Тест-системы для диагностики коронавируса в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է՝ կորոնավիրուսի թեստերը չեն կարող ճշգրիտ որոշել՝ վիրուսը կենդանի՞ է, թե՞ արդեն ճնշված իմունային համակարգի կողմից։ Արդյունքում՝ դրա «մնացորդները» թեստը կարող է ընկալել իբրև ակտիվ հիվանդություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Շվեյցարացի գիտնականը կասկածում է, որ կարող են լինել COVID-19-ի անախտանիշ դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ռուսական «Известия» թերթը։

«Միկրոկենսաբան, վաստակավոր պրոֆեսոր և Բերնի համալսարանի Իմունոլոգիայի ինստիտուտի նախկին տնօրեն Բեդա Շտադլերը կարծում է, որ առանց ախտանշանների կորոնավիրուսակիրներ գոյություն չունեն, իսկ ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում սխալներ է թույլ տվել»,- նշված է հոդվածում։

Շտադլերի ուսումնասիրությունը հրապարակվել է Կյանքի երկարացման ամերիկյան բժշկական ակադեմիայի կայքում։ Շվեյցարացի գիտնականի կարծիքով՝ առանց ախտանշանների վիրուսակիրները, ինչպես և ռիսկի գոտում չհայտնված երեխաների մեծ մասը, հիվանդության նկատմամբ իմունիտետ ունեն։

Ուսումասիրության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի թեստերը չեն կարող ճշգրիտ որոշել՝ վիրուսը կենդանի՞ է, թե՞ արդեն ճնշված իմունային համակարգի կողմից։ Արդյունքում՝ դրա «մնացորդները» թեստը կարող է ընկալել իբրև ակտիվ հիվանդություն։

Ըստ ամենայնի՝ հենց դրանով է պայմանավորված ամեն օր հայտարարվող հիվանդացության թվի աճը։

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

Շտադլերը վստահ է, որ «ասիմպտոմների» մոտ վարակն արդեն իսկ ճնշված է։ Այդպիսով՝ նրանք արդեն չեն կարող տարածել հիվանդությունը։

Санитарная противоэпидемиологическая обработка автомобиля скорой помощи - Sputnik Արմենիա
Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Մասնագետը թվարկել է նաև մի քանի սխալներ, որոնք աշխարհը թույլ է տվել COVID-19-ի դեմ պայքարում։ Նրա կարծիքով՝ Sars-CoV-2 կորոնավիրուսը լիովին նոր վիրուս չէ, այն նման է սեզոնային վարակին, որն առաջանում է մրսածության հետևանքով, այնուհետև մուտացիայի է ենթարկվում և ամռանն անհետանում է։

Պրոֆեսորն օրինակ է բերել գերմանացի գիտնականների հետազոտությունը։ Ըստ այդմ՝ Բեռլինի՝ կորոնավիրուսով չվարակված բնակիչների 34 տոկոսի մոտ հայտնաբերվել է ձեռքբերովի դիմադրողականություն, որի համար պատասխանատու են T-բջիջները։ Դա նշանակում է, որ բջիջները, «հասկանալով», որ Sars-CoV-2-ը սովորական մրսածության հարուցիչներին նման կառուցվածք ունի, պայքարում են դրա դեմ։

Այսպիսով՝ ձմռանը վարակն այնուամենայնիվ կարող է վերադառնալ, բայց դա կլինի ոչ թե վարակի «երկրորդ ալիք, այլ կկրի «սեզոնային բնույթ»։

Հուլիսի 15-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է 13,4 միլիոնը։ Առաջատար եռյակում են ԱՄՆ-ը՝ 3,5 միլիոն, Բրազիլիան՝ 1,9 միլիոն և Հնդկաստանը՝ 937 հազար վարակակիրներով։ Հիվանդության զոհ է դարձել ավելի քան 581 հազար մարդ։

Լրահոս
0