https://arm.sputniknews.ru/20200715/ovqer-en-goxacel-erevani-axbamannery-23742163.html
Ովքե՞ր են գողացել Երևանի աղբամանները. տեսանյութ
Ովքե՞ր են գողացել Երևանի աղբամանները. տեսանյութ
Sputnik Արմենիա
Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող, մի քանի հարյուր հազար դրամանոց աղբամանների գողությունները։ 15.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-15T17:09+0400
2020-07-15T17:09+0400
2020-07-15T17:12+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/30/20003038_0:119:1600:1023_1920x0_80_0_0_48dc1ba5c5ea88b92ce5f0ca1753f8b6.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/30/20003038_0:62:1600:1068_1920x0_80_0_0_90b87f58e4a172e210035bf411e399a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, երևան, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ովքե՞ր են գողացել Երևանի աղբամանները. տեսանյութ
17:09 15.07.2020 (Թարմացված է: 17:12 15.07.2020) Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող, մի քանի հարյուր հազար դրամանոց աղբամանների գողությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանները գողացել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»
Ըստ ոստիկանության` Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։
Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին
Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերել են ու բերման ենթարկել։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։