ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Ամերիկահայ թոփ-մոդել, հայտնի գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհինէ Ռուբին Խանզադյանը, հերթական անգամ զարմացրել է իր հետևորդներին իր կերպարով:
Հայ մոդելը գրավել է համացանցը. ինչով է զբաղվում Ռուբինա Խանզադյանը կարանտինի ժամանակ
Instagram-ի իր էջում գեղեցկուհին մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ նա բաց գույնի կարճ ատլասե զգեստով է և բանակային կոշիկներով: Իսկ աղջկա ոտքերի վրա, ըստ ամենայնի, զուգագուլպաներ են, որոնց վրա պատկերված մի շարք «գողական» սիմվոլիկան ՝ փշալարեր, վագրի գլուխ և այլն:
«Ների՛ր, մամ», - հումորով մեկանբանել է իր լուսանկարները մոդել է։
Աղջկա բաժանորդները բուռն են արձագանքել լուսանկարներին. ««Դու ամեն ինչ ես», «Հայ հրեշտակ։ Դու լավագույնն ես։ Շատ եմ սիրում քեզ», «Կրակոտ»»,–գրել են նրաք։
Մի քանի ամիս առաջ 23-ամյա Ռուբինա Խանզադյանը հայտնվել էր Harpers Bazaar նորաձևության ամենահեղինակավոր ամսագրերից մեկի քաթարական տարբերակի շապիկին։ Ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն է եղել:
Սերո Խանզադյանի թոռնուհին Victoria's Secret–ի մոդել է. նա զվարճանում է Իրինա Շեյկի հետ
Ի դեպ, Ռուբինան ծագումով հայ առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria ' s Secret կանացի ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։
Ռուբինա Խանզադյանի ընտանիքը տեղափոխվել է Բարսելոնա, երբ նա երկու տարեկան էր։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ-ում։ 2017 թվականին մոդելը բացել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և ակտիվորեն առաջ է մղում հագուստի իր գիծը Իսպանիայում և ԱՄՆ-ում ։