ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայ ինժեներները փակել են հետախուզական անօդաչու թռչող սարքերի էջը և սկսել են կատարելագործել հարվածային սարքերը․ Տավուշում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ չի կարող շատ մանրամասներ հայտնել հատկապես ստեղծված իրավիճակում: Սակայն, Հովհաննիսյանի խոսքով՝ հայ ինժեներներն ամբողջությամբ յուրացրել են հետախուզական անօդաչու թռչող սարքերը։
«Մարտական ԱԹՍ-ների էջը նույնպես յուրացնում ենք և դուք տեսնում ենք դրանց արդեն իսկ գործողության մեջ։ Բնականաբար, առաջիկայում շարունակելու ենք կատարելագործել դրանք, զարգացնել և առաջ գնալ», - ընդգծեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր՝ հուլիսի 13-ը պատմության մեջ կմտնի որպես հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառման օր:
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900-ը մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարք է և արժե ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է: