Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Առաջին հայացքից գուցե զարմանալի թվա, բայց հայերը կարևոր դերակատարում ունեն Հոլիվուդի ստեղծման գործում։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին, Բրոդվեի աստղ ու ամերիկյան համր կինոյի առաջին աստղ Զաբել Մանգասարյանին, պրոդյուսեր Լևոն Չալուկյանին, որը մոտ 250 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմ է հնչունավորել, մի քանի կինոստուդիայի նախկին սեփականատեր ու գործարար Քըրք Քըրքորյանին և ուրիշների։
«Ախ, այդ Բեգաշվիլին». վրացի մոդելը փորձում է նմանվել Քարդաշյանին
Ամերիկյան կինոարտադրության մեջ կարևոր դերակատարում ունեցող հայերի ցանկն իսկապես ահռելի է։ Սակայն այսօր էլ պարբերաբար էկրաններին են հայտնվում վառ աստղեր, որոնք կարող են իրենց տեղը զբաղեցնել Հոլիվուդում։
Անժելա Սարաֆյան
Ամերիկահայ դերասանուհին ծնվել է Երևանում, սակայն չորս տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում։ Դերասանուհի դառնալուց առաջ նա զբաղվել է բալետով։
2000 թվականին Անժելան իր առաջին էպիզոդիկ դերն է խաղացել «Արդար Էմին» հեռուստասերիալում, հետո սկսել է նկարահանվել հեռուստանովելներում։ Երիտասարդ հայուհին բազում դերեր է կատարել նաև ֆիլմերում, օրինակ՝ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2”, «Պարանոյա», «Իրազեկիչները», «Էմիգրանտ։
Որպես առաջատար դերասանուհի Անժելա Սարաֆյան նկարահանվել է «Գեղեցիկ կյանք» ու «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմերում։
Այնուհետև դեր է ստացել HBO-ի «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալում։ Երկու տարի անց Սաֆարյանը մարմնավորել է Մարալին՝ Հայոց ցեղասպանության մասին Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմում։ Իսկ 2019 թ-ին խաղացել է Ջոնանիի դերում՝ «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմում։
Հյուզ եղբայրներ
Ալեն ու Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացու ու հայուհու ընտանիքում։ Երբ տղաները երկու տարեկան էին, ծնողները ամուսնալուծվեցին։ Նրանք մնացին մոր՝ Աիդայի հետ։
Պատանի տարիքում Ալենն ու Ալբերտը տարվեցին կինոմատոգրաֆիայով, ու մայրը նրանց տեսախցիկ նվիրեց։ Նրանք իրենց ազատ ժամանակն ամբողջությամբ անցկացնում էին կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելով։
«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը
1980-ականների վերջին Հյուզ եղբայրները նկարահանեցին «Կալանք» կարճամետրաժ ֆիլմը, որը օգնեց նրանց Հոլիվուդում պրոդյուսեր դառնալ։ Ալենի ու Ալբերտի մասնագիտական կարիերան սկսվեց HollywoodRecords ձայնագրման ստուդիայում։ Նրանք հայտնի երաժիշտների համար տեսահոլովակներ էին նկարահանում։ Այդ երաժիշտների թվում էր նաև հիփհոփի լեգենդ Թուփաք Շակուրը։
1993 թվականին թողարկվեց Հյուզ եղբայրների առաջին լուրջ աշխատանքը՝ «Սպառնալիք 2: Հասարակություն» ֆիլմը հայտնի դերասան Սամուել Լ․ Ջեքսոնի մասնակցությամբ։ Ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում ու հակասական արձագանք ստացավ, սակայն իրականությունն իրատեսական պատկերելու համար բավականին ճանաչում ունեցավ։
Եղբայրների հաջորդ ֆիլմը Մարտին Շինի ու Կրիս Թոքերի մասնակցությամբ «Մահացած նախագահներ» ռազմական դրաման է, որը պատմում է Վիետնամի պատերազմի սարսափների մասին։ 1995 թվականին այն ցուցադրվել է Նյու Յորքի կինոփառատոնում։
Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին
Չորս տարի անց «Սանդերս» անկախ կինոյի փառատոնում կայացավ Հյուզ եղբայրների «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական նախագծի պրեմիերան։ Ֆիլմը պատմում էր ԱՄՆ-ում մարմնավաճառների ու կանաց ստրկության մասին։
Դենզել Վաշինգտոնի ու Գերի Օլդմենի մասնակցությամբ «Եղիայի գիրքը» ֆիլմը 2010 թվականին ներառվել է ամերիկյան ֆիլմերի լավագույն տասնյակում։
Ադամ Սևանի
Պրոֆեսիոնալ պարող Ադամ Սևանին ծնվել է պարուսույց Գագիկ Մանուչարյանի ու երաժիշտ Էդիթ Մանուչարյանի ընտանիքում։ Տղան մանուկ հասակից պարել է։
2004 և 2005 թվականներին Ադամը նկարահանվել է JC Penney մանկական հագուստի գովազդում դերասանուհի ու պարուհի Էլիսոն Սթոուների հետ։ Նա նաև երգում էր FlyKidz խմբում CBS ռադիոկայանում։
Ադամի կարիերան կինոյում սկսվել է 2007 թվականին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ 2․ փողոցներ» երաժշտական պարային ֆիլմում։ Դա մեծ առաջխաղացում էր նրա ստեղծագործական կյանքում։ Հետագայում նա նկարահանվեց այս ֆիլմի հաջորդ մասերում։
Սևանին մարմնավորեց Ռոբերտ Ալեքսանդր III-ին և արժանացավ The New York Times-ի և մի շարք այլ պարբերականների բարձր գնահատականին։
Երիտասարդ դերասանը "Young Hollywood Award" ամերիկյան մրցանակի դափնեկիր է։ Մրցանակը տրվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին։
Բացի այդ, Սևանին նկարահանվել է հայտնի երաժիշտների բազում տեսահոլովակներում։