Երևան, 15 Հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապաքինվել է կորոնավիրուսից։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է»,- գրել է նա:
Տոնոյանը նշել է նաև, որ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:
Կուսակցության առաջնորդի վարակման մասին հայտնի դարձավ հունիսի 30-ին։ Հիվանդության ընթացքում Ծառուկյանը լուրջ ախտանշաններ չի ունեցել: Կորոնավիրուսով վարակվել են նաև նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը ևս թեստ են հանձնել, սակայն դրանց պատասխանը բացասական էր:
Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 33 005-ի։ Մեկ օրում գրանցվել է վարակի 515 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի